Ապխտած մսի նման կծու կրծքամիս ջեռոցում: Բացի այդ, նրա բույրը նույնպես ախպտածի նման կլինի։ Այս արդյունքին հասնելը բավականին պարզ է. Ամենադժվարը մեկ օր սպասելն է, որ հավի միսը լավ մարինացվի։
Պատրաստեք ճիշտ մարինադը և ջեռոցում պատրաստվող կծու միսը աննկարագրելի համեղ կլինի:
Որպեսզի միսը ապխտած ստացվի, հարկավոր է ընտրել ճիշտ թեյ մարինադի համար։ Դուք կարող եք վերցնել տուփերով փաթեթավորված թեյ: Գլխավորն այն է, որ թեյը չպարունակի մրգային հավելումներ, քանի որ այն անհրաժեշտ է միայն միսը ներկելու համար։
Կծու կրծքամիս ջեռոցում. Բաղադրիչներ
_Հավի կրծքամիս 1 հատ
_Սոխ 4 գլուխ
_Ապխտած պապրիկա 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
_Սև թեյ 5 գ
_Սոյայի սոուս 0,5 բաժակ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
_Ջուր 1լ

Կծու կրծքամիս ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Մաքրել խոշոր սոխերը: Կեղևը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, սև պղպեղ, աղ և ապխտած պապրիկա։
_Համակցված բաղադրիչներին ավելացրեք առանց հավելումների սև թեյի տոպրակ։ Լցնել մաքուր ջուր։
_Կաթսան դնել կրակին, մանրակրկիտ խառնել։
_Խառնուրդը բերել եռման աստիճանի։ Այնուհետև քամեք այն մանր մաղի միջով։
_Տաք մարինադի մեջ դնել ոսկորով հավի կրծքամիս: Թողեք մնա 24 ժամ։ Պարբերաբար շրջեք այն:
_Թխելու համար նախատեսված ձևամանը յուղել 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթով և դնել միսը դրա մեջ։
_Հավի կրծքամսին հրուշակեղենի խոզանակով քսել մնացած արևածաղկի ձեթը, վրան լցնել սոյայի սոուսը։
_Հավի միսը դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամով:
Պատրաստեցինք Կծու կրծքամիս ջեռոցում:
Սոյայի սոուսը կօգնի ստանալ ծխի համը։ Այսպիսով, դուք կստանաք ախորժելի ոսկեգույն միս: Այս ուտեստը կարող եք մատուցել ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ տոն օրերին։ Հյուրերը, անշուշտ, հիացած կլինեն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ