Կծու պղպեղը լոլիկով. Համեղ ու անփոխարինելի արևելյան նախուտեստը սխտորով և առատ կանաչիներով ձեզ շատ դուր կգա

Կծու պղպեղը լոլիկով Պահածոներ

Անպայման ձմռան համար պահածոյացրեք Կծու պղպեղը լոլիկով: Այս նախուտեստը հարմար կլինի թե մսեղենի, թե բանջարեղենային ուտեստների հետ մատուցելու համար: Անպայման պատրաստեք մի քանի բանկա, քանի դեռ սեզոնն է:

Կծու պղպեղը լոլիկով

Շատ կծու խորտիկ!

Կծու պղպեղը լոլիկով

Կծու պղպեղը լոլիկով. Բաղադրիչներ

_ Կծու պղպեղ (պատիճներ) 1 կգ

_ Լոլիկ 2 կգ

_ Մաղադանոս 1 փունջ

_ Սխտոր 100 գ

_ Շաքարավազ 200 գ

_ Զտված արևածաղկի ձեթ 200 գ

_ Քարաղ 2 թեյի գդալ

_ Աղացած սև պղպեղ 1 պտղունց՝ ըստ ցանկության

_ Քացախ 9% 50 մլ

Կծու պղպեղը լոլիկով Կծու պղպեղը լոլիկով Կծու պղպեղը լոլիկով

Կծու պղպեղը լոլիկով. Պատրաստման եղանակը

Պատրաստման համար ձեզ պետք կլինի 20-30 րոպե:

Սկսենք պատրաստել: Ի դեպ, ես սև աղացած պղպեղ չեմ ավելացրել, ինքներդ որոշեք ըստ ձեր պղպեղի կծվության։ Ինչ վերաբերում է իմ դեպքին՝ դրանք բավականին բուրավետ և կծու էին:

_ Լոլիկը խյուս անել, լցնել խորը էմալապատ կաթսայի մեջ։

_ Դնել կրակին, ավելացնել աղ, շաքարավազ և եփել եռման պահից՝ 10 րոպե։

_ Սխտորը կտրատել շերտերով։

_ Լվանալ կծու պղպեղը և յուրաքանչյուր պատիճի վրա չոփիկով փոքրիկ անցք անել։

_ Կաթսայի մեջ լցված լոլիկին ավելացնել կծու պղպեղ, սխտոր, մաղադանոս, բուսայուղ, քացախ։

_ Եռման պահից՝ եփել ևս 10 րոպե և խորտիկը պատրաստ է։

_Այժմ վերցրեք նախապես մանրէազերծված բանկաներ: Դրանց մեջ դնել կծու պղպեղը, առանց սեղմելու և ոչ մինչև վերջ:  Այս մթերքներով ստացվեց 2 հատ լիտրանոց բանկա:

_ Դրանք մինչև վերջ լցնել կծու տոմատի սոուսով:

_ Այժմ ամուր փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և թողնել, որ ամբողջովին սառչի։

Կծու պղպեղը լոլիկով

Պահել խորտիկը նկուղում կամ մառանում:

Պատրաստ է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք