Կոլոլակներով ապուր. Շատ քիչ են նրանք ովքեր չեն սիրում այս նուրբ ու հագեցնող ճաշը

Կոլոլակներով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Կոլոլակներով ապուր պատրաստեք ու կգոհացնեք ամբողջ ընտանիքին: Իսկ եթե դրան ավելացնեք վերմիշել, ապա կստանաք ապուրի ամենահայտնի և հաջող տարբերակը։

Կոլոլակով և վերմիշելով ապուրը մեր ընտանիքում սիրում են բոլորը՝ փոքրից մինչև մեծ: Ապուրը ստացվում է հարուստ և հագեցնող՝ շնորհիվ խոզի աղացած մսով կոլոլակների։ Այս ապուրի ավելի դիետիկ տարբերակը կարելի է պատրաստել հավի կոլոլակներով։ Կոլոլակները կարելի է նախապես շատ պատրաստել և պահել սառնարանում՝ ցանկացած պահի համեղ, տաք ճաշեր եփելու համար:

Կոլոլակներով ապուր

Կոլոլակներով ապուր. Բաղադրիչներ

_Ջուր – 1,7լ

_Խոզի աղացած միս — 230 գ

_Աղ — ըստ ճաշակի

_Սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի

_Սոխ — 1 հատ

_Գազար — 0,5 հատ

_Բուսական յուղ — 60 մլ

_Վերմիշել — 100 գ

_Կարտոֆիլ — 5 հատ

_Չորացրած մաղադանոս — ըստ ճաշակի

_Դափնու տերև — 1 հատ

Կոլոլակներով ապուր Կոլոլակներով ապուր Կոլոլակներով ապուր

Կոլոլակներով ապուր. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդիկներով, լցնել կաթսայի մեջ, ծածկել ջրով և դնել եփվելու: Եռալուց հետո ջրին աղ անել և կրակը թուլացնել:

_Աղացած խոզի մսին ավելացնել աղ և սև պղպեղ, խառնել։ Տապակելու համար կտրատել սոխը մանր խորանարդիկներով և գազարը մանրացնել քերիչով:

_Բուսական յուղի մեջ տապակել սոխն ու գազարը, աղացած մսից պատրաստել փոքրիկ կոլոլակ-գնդիկներ:

_Կոլոլակները լցնել եփած կարտոֆիլով կաթսայի մեջ։

_Երբ ուժեղ կրակի վրա եփվող մսագնդիկները լողան, տապակած սոխեռածն ու մանր վերմիշելը լցնել կաթսայի մեջ։

_Ապուրը եռացնել 8 րոպե՝ վերահսկելով ապուրի եռման աստիճանը, ափերի մեջ տրորելով լցնել չորացրած կանաչիներ կամ թարմը՝ մանր կտրատած, ավելացնել դափնու տերև և մի քիչ աղացած պղպեղ (եթե երեխաների համար եք ապուր պատրաստում, պղպեղը կարելի է բաց թողնել):

Կոլոլակներով ապուր
Ապուրը մի կողմ դնել, թողնել թրմվելու 5-6 րոպե, ապա լցնել ամանների մեջ և մատուցել։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք