Երբ եփվում են կոտլետները ջեռոցում՝ տապակի մեջ տապակելու փոխարեն, դրանք ավելի հյութալի ու փափուկ են դառնում:
Բացի այդ, թխած կոտլետներն ավելի օգտակար են, քան տապակածը։
Կոտլետները ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 200 գր
_Խոզի միս 300 գր
_Սոխ 1 հատ
_Կարտոֆիլ 2 հատ
_Ձու 2 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Կաթ 0,5 բաժակ
_Սպիտակ հաց 3 շերտ
_Աղ, պղպեղ և կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Թթվասեր 200 մլ
Կոտլետները ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Միսը մանրացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և համեմունքներով, կանաչիներով։
_Հացը թաթախել կաթի մեջ, ապա զանգվածն ավելացնել մսին։
_Կարտոֆիլը քերել ամենափոքր քերիչով և զանգվածը ավելացնել մսի մեջ՝ հյութեղ ստացվելու համար։
_Ավելացնել նաև ձուն, սխտորը և խառնել միսը, մինչև հարթ լինի։
_Եթե զանգվածը շատ ջրիկ է, կարող եք ավելացնել մի քիչ սպիտակաձավար կամ ալյուր։
_Մսային զանգվածը 1 ժամով դնել սառնարանը։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։
_Կոտլետներ կազմել և դնել յուղաթղթով կամ փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 30-40 րոպե։
_Ցանկության դեպքում թթվասերի սոուս պատրաստել՝ թթվասերը խառնել մանր կտրատած սխտորով և մանր կտրատած կանաչիներով, ջուրով, աղով, պղպեղով և համեմունքներով։
_Թխելու ավարտից 10 րոպե առաջ տապակի մեջ լցնել սոուսը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ