Կոտլետներով կարտոֆիլ. Հագեցնող ջեռեփուկ համեղ սոուսով

Կոտլետներով կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վառարանում թխած Կոտլետներով կարտոֆիլ մատուցելով դուք ընտանիքին կուրախացնեք հյութեղությամբ և փափկությամբ գերող ուտեստով։

Կոտլետներով կարտոֆիլ

Կոտլետներով կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

— աղացած միս 400 գ

— կարտոֆիլ 8 հատ

— սոխ 1 հատ

— սխտոր 3-4 պճեղ

— կարտոֆիլ 1 հատ

— հաց 50 գ

— աղ, պղպեղ և համեմունքներ ըստ ճաշակի

— պապրիկա, կես թեյի գդալ

Սոուսի համար անհրաժեշտ է.

— տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

— թթվասեր 2 ճաշի գդալ

— մանանեխ 1 թեյի գդալ

— աղ կես թեյի գդալ

— ջուր 100 մլ

Կոտլետներով կարտոֆիլ

Կոտլետներով կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Հացը թրջել ջրի մեջ։ Կարտոֆիլը մաքրել, կտրատել, սոխը նույնպես մի քանի մասի բաժանել, սխտորը մաքրել։

_Հացը քամել և կարտոֆիլի, սոխի ու սխտորի հետ միասին լցնել բլենդերի մեջ, զանգվածը լավ մանրացնել և ավելացնել աղացած մսի մեջ։

_Կարող եք վերցնել ցանկացած աղացած միս ըստ ճաշակի, խառնել մանրացրած բաղադրիչների հետ, աղ, պղպեղ անել։

_Ավելացնել պապրիկան ​​և ձեր սիրած համեմունքները, խոտաբույսերը: Զանգվածը լավ խառնել։

_Տապակը յուղել բուսայուղով և կոտլետները դնել եզրերով։ Մեջտեղում դնել կտորներով կտրատած կարտոֆիլը։

_Ջեռոցը տաքացնել 220 աստիճանով և թխել ուտեստը 15 րոպե։

_Սոուսի բոլոր բաղադրիչները խառնում ենք, լցնում կոտլետների և կարտոֆիլի վրա և դնել թխելու ևս 30 րոպե։

Կոտլետներով կարտոֆիլ

Մատուցելիս կերակրի վրա շաղ տալ մանր կտրատած կանաչիներ և ցանկության դեպքում՝ կտրատած սխտորով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք