Կոտլետներ առանց մսի. Երբ ժամանակ չկա, սրանք պարզապես աստվածային պարգև են

Կոտլետներ առանց մսի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կոտլետներ առանց մսի պատրաստելով դուք և կհագենաք, և կբեռնաթափեք օրգանիզմը:

Մսից վատ չէ, պանրով կարտոֆիլի կոտլետները հիանալի այլընտրանք են մսային ուտեստներին։ Ստացվում է շատ համեղ, հագեցնող և ախորժելի ուտեստ, որի համար խորհուրդ եմ տալիս պատրաստել համեղ սոուսներ և մատուցել աղցանի կամ թթու վարունգի հետ։

Կոտլետներ առանց մսի

Կոտլետներ առանց մսի. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կարտոֆիլ 10 հատ

_պանիր 150 գ

_ձու 2 հատ

_սխտոր 3 պճեղ

_ աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

Կոտլետներ առանց մսի

Կոտլետներ առանց մսի. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, տրորել։

_Տաք կարտոֆիլի պյուրեին ավելացնել քերած պանիրը, խառնել մինչև ամբողջովին համասեռ լինի։

_Ավելացնել աղ և պղպեղ, համեմունքներ, կանաչիներ, անուշաբույր կանաչեղեն և հունցել:

_Ձվերն ավելացնել խյուսի խտությունից ու թանձրությունից ելնելով: Եթե շատ խիտ է՝ ավելացնել 2 ձու, եթե տեսնում եք, որ 1 ձուն բավարար է, ապա մի ավելացրեք:

_Ձեռքերը ջրով թրջելով կոտլետներ կազմել, այդպես զանգվածը ձեռքերին չի կպչի։

_Եթե ​​ունեք չկպչող թավա, ապա կոտլետները տապակեք հենց այդպես։ Հակառակ դեպքում պետք է թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։

_Թույլ կրակի վրա տապակել մինչև եփվի:

Կոտլետներ առանց մսի

Ահա թե որքան հեշտ և արագ են պատրաստվում համեղ կարտոֆիլով կոտլետներ։ Զանգվածին կարող եք ավելացնել մի շարք հավելումներ՝ սունկ, խաշած հավի միս կամ խոզապուխտ, տապակած կամ պահածոյացված ձկան կտորներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլ ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք