Կորեական Աղցան Գազարով և Դդմիկով․ Արտակարգ Համեղություն

ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկի օգտագործման ևս մեկ համեղ տարբերակ ենք այսօր առաջարկելու ձեզ՝ դա կորեական աղցանն է դդմիկով։ Ձեր հյուրերը անպայման կխնդրեն բաղադրատոմոսը աղցանը համտեսելիս։

Կորեական Աղցան

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Բաղադրատոմս

  1. Դդմիկ — 2 հատ
  2. Գազար — 2 հատ
  3. Քաղցր պղպեղ — 2 հատ
  4. Սխտոր — 2 ատամ
  5. Խառը կանաչի
  6. Համեմունք հատուկ կորեական աղցանի համար — 1-1,5 թ․ գդ․
  7. Քացախ թույլ

Կորեական աղցան գազարով և դդմիկով․ Պատրաստման եղանակը

  • Դդմիկներն ու գազարները անցկացնում ենք հատուկ կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Խորը տարայի մեջ ենք լցնում և աղ անում, որպեսզի ավելորդ ջուրը դուրս տա
  • Պղպեղը երկար շերտերով կտրատում ենք

Կորեական Աղցան Գազարով և Դդմիկով

  • Կանաչին նույնպես կտրատում ենք մանր երկար շերտերի
  • Սխտորը ճզմում ենք
  • Տաք թավայի մեջ ձիթայուղ ենք լցնում, վրան ավելացնում ենք կորեական աղցանի համեմունքը, աղ և պղպեղ
  • Հետո հերթականությամբ աղցանի նախապատրաստած բաղադրիչները լցնում ենք թավայի մեջ և մոտ 2 րոպե տապակում
  • Կրակի վրայից վերցնում ենք, վրան ավելացնում սխտորը, կանաչին և մի փոքր քացախ։

Աղցանը մատուցում ենք հնարավորինս գեղեցիկ և յուրօրինակ տարբերակով։

Բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք