Կորեական աղցան. Համեղ, արագ և հեշտ բաղադրատոմս

Կորեական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Կաղամբով Կորեական աղցանի բաղադրատոմսը ամենապարզ և ամենաարագն է: Ստացվում է հաճելի կծու նոտայով, օրիգինալ է, ուղղակի կատարյալ՝ մսամթերքի և ձկան ուտեստների համար:

Ես ավելի համեղ աղցան չեմ ճաշակել:

Կորեական աղցան

Կորեական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 600 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 4 ճաշի գդալ

_Քացախ 6% 2 ճաշի գդալ

_Համեմ 1 թեյի գդալ

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Կաղամբով աղցան

Կորեական աղցան. Պատրաստման եղանակը

_Ընտրել հյութալի կաղամբ,  բարակ և կոկիկ կտրատել:

_Քերել գազարը կորեական գազարի քերիչով, կտրել սոխը բարակ կիսաօղակներով:

_Սոխը տապակել բուսական յուղի մեջ՝ մինչև բաց ոսկե դարչնագույն:

_Մանրացնել համեմը, սխտորը մանր կտրատել կամ քերել քերիչով:

_Կաղամբը գազարով խառնել, համեմել աղով, շաքարով, քացախով:

_Աղցանի վրա լցնել սխտորը, պղպեղը և համեմը, լցնել տաք սոխեռածը և խառնել աղցանը:

_Ծածկել կափարիչով և աղցանով ամանը դնել սառնարանը մի քանի ժամով, կամ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր:

_Ընթացքում մի քանի անգամ ևս խառնել, որպեսզի կաղամբը լավ մարինացվի:

Կորեական աղցան

Դուք անպայման կգնահատեք աղցանը, այն ստացվում է անուշաբույր, հյութալի և թեթև:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք