Կորեական կաղամբ. Յուրահատուկ նախուտեստ խնջույքի համար

Պահածոներ

Կորեական կաղամբ. Արդեն փորձե՞լ եք, եթե ոչ, ապա խնդրեմ, ահա բաղադրատոմսը:

Իհարկե սովորական եղանակով թթվեցրած կաղամբը և առողջարար է, և համեղ, այն փորձել ենք տարիների ընթացքում, բայց այս դեպքում առաջարկում ենք մի փոքր նորություն մտցնել սննդակարգում:

Ասեմ ավելին, եթե դուք կծու ուտեստների սիրահար եք, ապա ձեզ հաստատ դուր կգա նման եղանակով պատրաստված կաղամբը: Մյուս առավելությունն այն է, որ կաղամբի թթվի պատրաստման այս եղանակը շատ պարզ է:

Կորեական կաղամբ

Կորեական կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կաղամբ — 1,5-2 կգ

_Գազար — 1 հատ

_Կարմիր կծու պղպեղ`ըստ ճաշակի:

Մարինադ

_Եռացրած ջուր — 1 լ

_100 մլ խնձորի կամ գինու քացախ

_Աղ — 1 ճաշի գդալ

_Աղացած կարմիր պղպեղ — 0.5 թեյի գդալ

Կորեական կաղամբ

Կորեական կաղամբ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կաղամբի գլուխը կտրել 4 կամ 8 մասի՝ զգուշորեն հեռացնելով ցողունը:

_Աղալ գազարը և կծու պղպեղը կարմիր պղպեղի հետ միասին: Ավելացնել պղպեղն ըստ ճաշակի, նախապես հեռացնելով դրա սերմերը:

_Կաղամբը դնել կաթսայի մեջ, վրան համաչափ լցնել գազարի և պղպեղի խառնուրդը:

_Այժմ պետք է պատրաստել մարինադը: Դրա համար ջուրը եռացնել, երբ եռա, վրան ավելացնել քացախ:

_Կաղամբի վրա լցնել տաք մարինադը, վրան շրջած ափսե դնել, իսկ դրա վրա որպես ծանրոց` դնել երեք լիտրանոց բանկայով ջուր:

_Կաղամբն այս վիճակում թողնել երկու օր սենյակային ջերմաստիճանում:

Կորեական կաղամբ

Նշված ժամանակից հետո կորեական կաղամբը պատրաստ է: Մի քանի րոպեի չարչարանք` և համեղ նախուտեստը պատրաստ է: Վայելեք այն ինքներդ և սիրով հյուրասիրեք, չմոռանաք պատմել բաղադրատոմսի մասին: Սա իսկական գտածո է, խնջույքի սեղանին մատուցվող որևէ նոր նախուտեստ փնտրողի համար:

Կորեական կաղամբը պատրաստ է:

Բարի ախորժակ!

Մալականի Թթու Ամենապարզ Եղանակով․ Խրթխրթան և Համեղ

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք