Կորեական վինեգրետ. Բոլոր ժամանակների իմ սիրած աղցանն է

Կորեական վինեգրետ ԱՂՑԱՆՆԵՐ

Կորեական վինեգրետ. Ամեն առիթի ժամանակ ես այն հայացքով փնտրում եմ սեղանի վրա: Իսկ տանը ես պատրաստում եմ այս նախուտեստը ըստ իմ հատուկ բաղադրատոմսի:

Իհարկե, Կորեայում դժվար թե որևէ մեկը գիտի, թե ինչ է վինեգրետը: Այս բաղադրատոմսը ես այդպես եմ անվանել, քանի որ գազարը մանրացնում եմ հատուկ քերիչով: Ցանկացած դեպքում նախուտեստն անհավատալի համեղ է: Սա ոչ միայն համեղ ու հագեցնող ուտեստ է, այլև վիտամինների մի ամբողջ պահեստ: Պետք է փորձել:

Կորեական վինեգրետ

Կորեական վինեգրետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սպիտակ կաղամբ 1 կգ

_Գազար 250 գ

_Բազուկ 350 գ

_Սոխ 3 հատ

_Վարունգ 200 գ

_Բուլղարական պղպեղ 3 հատ

_Ծաղկակաղամբ 300 գ

_Սխտոր 5 պճեղ

_Աղ 1 թեյի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Չիլի պղպեղ 0,25 թեյի գդալ

_Համեմի սերմ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 2,5 թեյի գդալ

_Քացախ 1 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 180 մլ

_Կանաչիներ` ըստ ճաշակի

Կորեական վինեգրետ

Կորեական վինեգրետ. Պատրաստման եղանակը

_Ծաղկակաղամբն ու ճակնդեղը եփել այնքան ժամանակ, մինչև փոքր-ինչ խրթխրթան մնան:

_Կտրատել սպիտակ կաղամբը խոշոր խորանարդներով, աղ անել և տրորել ձեռքերով, քամել ավելորդ հյութը: Բուլղարական պղպեղը և վարունգը կտրել խորանարդներով և կաղամբին ավելացնել բանջարեղենը, պղպեղը և վարունգը:

_Ծաղկակաղամբը բաժանել փոքր ծաղկաբույլերի, ավելացնել մնացած բաղադրիչներին: Սոխը կտրել կես օղակներով և թեթև տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել կծու պղպեղ և պապրիկան: Խառնել և տապակել ևս մի քանի րոպե:

_Դրանից հետո սառեցնել սոխը և ավելացնել մնացած բանջարեղենին:

_Գազարն ու ճակնդեղը քերել և լցնել աղցանի վրա: Ավելացնել աղացած սխտոր, պղպեղ, շաքար, համեմ, յուղ, քացախ և մանրացված կանաչիներ:

_Բոլոր բաղադրիչները լավ խառնել և աղցանը սառնարանում թողնել մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր:

Կորեական վինեգրետ

Կորեական վինեգրետ պատրաստելու համար կարող եք օգտագործել կորեական գազար: Այդ դեպքում զգույշ եղեք համեմունքների հետ, քանի որ գազարն արդեն բավական կծու է:

Բարի ախորժակ:

Նոր Բաղադրիչով Յուրահատուկ Համեղ Վինեգրետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք