Կուսկուսով և մսով ապուր. Հագեցնող անսովոր համեղ ճաշ

Կուսկուսով և մսով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սովորաբար լոլիկով ապուրները համարվում են ամառային ճաշ, բայց Կուսկուսով և մսով ապուրը կատարյալ է նաև ցուրտ եղանակին:

Նրա հարուստ համը և նուրբ թավշյա հյուսվածքը ձեզ անտարբեր չեն թողնի: Համոզված ենք, որ այն կդառնա ձեր սեղանի հաճախակի հյուրը։

Կուսկուսով և մսով ապուր

Կուսկուսով և մսով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Պահածոյացված լոլիկ 400 գր

_Կուսկուս 1/4 բաժակ

_Կանաչ ոլոռ 1 բաժակ

_Միջին սոխ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Համեմի սերմ 1,5 թեյի գդալ

_Աղացած չաման 1 թեյի գդալ

_Մաղադանոս 5 ճյուղ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի

_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Արգանակի համար

_Տավարի փափկամիս 700 գր

_Միջին սոխ 1 հատ

_Միջին գազար 1 հատ

_Նեխուրի ցողուն 1 հատ

_Մաղադանոս 2 ճյուղ

_Սամիթ 2 ճյուղ

_Համեմ 2 ճյուղ

_Աղ՝ ըստ ճաշակի

Կուսկուսով և մսով ապուր

Կուսկուսով և մսով ապուր. Պատրաստման եղանակը

_Միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 1,2 լիտր սառը ջուր ու հասցնել եռման աստիճանի։

_Հեռացնել փրփուրը, կրակն իջեցնել և կափարիչով ծածկված եփել 1 ժամ։

_Մաքրել գազարն ու սոխը և ավելացնել արգանակի մեջ, լցնել նեխուրն ու կանաչիները։

_Միսը շարունակել եփել ևս 1 ժամ, վերջում աղ անել։

_Միսը տեղափոխել ափսեի մեջ և տաք տեղում թողնել, իսկ արգանակը թանզիֆով քամել։

_Սոխն ու սխտորը մաքրել և մանր կտրատել։

_Մաքուր կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը և տապակել սոխը մինչև փափկի՝ երբեմն խառնելով:

_Ավելացնել սխտորը, համեմը և չամանը և շարունակել եփել ևս 1 րոպե։

_Լոլիկը լցնել ու ավելացնել արգանակը, հասցնել եռման աստիճանի, թուլացնել կրակը և եփել 10 րոպե:

_Ավելացնել կանաչ ոլոռը, եփել 5 րոպե։ Այնուհետև ավելացնել կուսկուսը, կաթսան կափարիչով ծածկել և կրակից վերցնել, թողնել 5 րոպե։

_Ապուրը համեմել աղով, պղպեղով և կիտրոնի հյութով։

_Տավարի միսը կտրատել մի պատառի չափի կտորներով։

_Ապուրը լցնել ամանների մեջ, ավելացնել միսը և ցողել ձիթապտղի յուղով:

Կուսկուսով և մսով ապուր

_Մաղադանոսի տերևները մանր կտրատել և մատուցելուց առաջ ցանել ապուրի վրա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կանաչ լոբով ուտեստ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք