Հագեցնող բլիթներ. Պարզ, արագ և փափուկ նախաճաշ

Հագեցնող բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսպիսի հագեցնող բլիթների համար խմորը պատրաստում ենք սովորական մածունով և հետևաբար, ստացվում է նուրբ և փափուկ։

Միջուկի համար կարող եք ընտրել ցանկացած մթերք, օրինակ՝ որոնք օգտագործում եք պիցցայի համար։

Հագեցնող բլիթներ

Հագեցնող բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 500 մլ

_Ձու 2 հատ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 300 գր

_Պանիր 150 գր

_Երշիկ 150 գր

_Խոզապուխտ կամ խաշած միս 150 գր

_Լոլիկ 1- 2 հատ

_Համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Հագեցնող բլիթներ

Հագեցնող բլիթներ. Պատրաստման եղանակը

_Ընտրեք ամենայուղալի մածունը, որպեսզի խմորը շատ նուրբ լինի։

_Աղը, մածունը և խառնել ձվի հետ և հարել հարիչով։

_Ավելացնել մայոնեզը, խառնել։

_Լցնել մաղած ալյուրը և հունցել պինդ խմոր։

_Երշիկը կամ խոզապուխտը, ինչպես նաև պանիրը կտրատել փոքր խորանարդիներով և լցնում խմորի մեջ։

_Ըստ ճաշակի և ցանկության համաձայն՝ կարող եք ավելացնել նաև մանր կտրատած կանաչի և կանաչ սոխ, անուշաբույր իտալական կանաչիներ, որոնք իսկական իտալական ուտեստի բույր կհաղորդի։

_Նախ լոլիկը երկու մասի կտրել, թեյի գդալով միջուկը հանել ու խորանարդներով կտրատել։

_Նաև լցնել խմորի մեջ և ավելացնել սոդա, խառնել։

_Տապակը յուղել բուսայուղով և մի փոքր խմոր դնել, որպեսզի ստացվի մեկ մեծ բլիթ։

_Տապակել մարմանդ կրակի վրա երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:

Հագեցնող բլիթներ

Այս բուրավետ և համեղ հրաշքը իդեալականորեն փոխարինում է դասական բաղադրատոմսով պիցցա պատրաստելու երկար գործընթացին։ Պարզ, արագ, համեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք