Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Նուրբ ու բերանում հալչող քաղցրավենիք մի քանի րոպեում
Բոլորս էլ սիրում ենք համեղ քաղցրավենիքներ վայելել, բայց երբեմն բոլորովին հավես չի լինում խոհանոցում երկար ժամանակ անցկացնել: Դրա համար գերադասելի է ձեռքի տակ ունենալ համեղ, բայց արագ պատրաստվող աղանդերների և ուտեստների բաղադրատոմսեր, որ անգամ շատ հոգնած ժամանակ մենք չզլանանք խոհանոց մտնել ու համեղություններ պատրաստել:
Ամեն ինչ շատ պարզ ու համեղ է ստացվում: Նման փոքրիկ քաղցրավենիքները մեծ հաճույք կպատճառեն ձեզ, ընդամենը մի քանի րոպեում ու պարզ քայլերով: Անպայման աշխատանքային օրվա վերջում ձեզ համար պատրաստեք թեյի հետ մատուցելու հաճելի նրբություն:
Содержание
Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Անհրաժեշտ բաղադրիչներ
- 400 գ թխվածքաբլիթ
- 3 բանան
- կոկոսի փաթիլներ
Համեղ աղանդեր 3 բաղադրիչներով. Պատրաստման քայլ առ քայլ բաղադրատոմս
- Թխվածքաբլիթները որևէ հարմար եղանակով մանրացնել փշրանքների աստիճան:
- Բանանի պտղամիսը տրորել պատառաքաղով:
- Խառնել բանանի խյուսն ու թխվածքաբլիթները ձեռքերով: Արդյունքում պետք է ստացվի մի տեսակ նուրբ խմոր:
- Ձևավորել այս «խմորից» համաչափ գնդիկներ և թաթախել դրանք կոկոսի փաթիլների մեջ:
- Դնել սառնարանում կայունանալու համար մոտ 1 ժամ:
Այսպիսով, Համեղ աղանդերը 3 բաղադրիչներով պատրաստ է թեյի համար:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Բանանով աղանդեր
Facebook Comments