Համեղ աղցան. Գեղեցիկ տեսքով հագեցնող ուտեստ

Համեղ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Համեղ աղցան, որը կատարյալ է ինչպես ամեն օրվա, այնպես էլ տոնական սեղանի համար։ Ես այն միշտ պատրաստում եմ, հյուրերս ու ընտանիքս պարզապես պաշտում են այն, միշտ հավելում են խնդրում։

Համեղ աղցան

Աղցանը շատ հագեցնող ու համեղ է, անպայման փորձեք։

 

Համեղ աղցան

Համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հաց 4 շերտ

_Երշիկ 300 գր

_Եգիպտացորեն 150 գր

_Կանաչ ոլոռ 150 գր

_Ձու 6 հատ

_Սունկ 200 գր

_Սոխ 1 հատ

_Մայոնեզ 150 գր

_Կանաչիներ՝ զարդարելու համար

 

Համեղ աղցան

Համեղ աղցան

Համեղ աղցան. Պատրաստման եղանակը

_Սունկը և սոխը մանր կտրատել։

_Սոխը սնկի հետ խառնել և տապակել բուսայուղով թավայի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը։

_Համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի, վերցնել կրակից և թողնել սառչի։

_Երշիկը քերել խոշոր քերիչով, եփած ձվերը կտրատել փոքր խորանարդներով։

_Կտրել հացի շերտերի կեղևը, իսկ միջուկը դնել մեծ ափսեի վրա, սա կլինի աղցանի հիմքը։

_Հացի վրա քսել մայոնեզ և հաջորդ շերտը դնել տապակած սունկն ու սոխը։

_Քսել մայոնեզ, լցնել եգիպտացորենը, քերած երշիկը, հարթեցնել, վրան քսել մայոնեզ։

_Հաջորդը՝ լցնել կանաչ ոլոռի մի շերտ, հավասարաչափ տարածել:

_Թեթև մայոնեզ  քսել կտրատած ձվերը շարել վերջին շերտի վրա, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի և քսել մայոնեզ։

_Զարդարել ձվի կեսերով, քերած բողկով և կանաչ սոխով։

 

Համեղ աղցան

Լավ կլինի, եթե աղցանի ձևավորման համար վերցնեք բացվող օղակ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք