Համեղ լցոն. Ձմռան համար պատրաստենք այս համեղ համեմունքը և ամռան համը միշտ կզգանք:
Համեղ ու չափավոր կծու, ձմռանն այս համեմունքն ունիվերսալ է: Այն կարելի է ավելացնել ցանկացած ուտեստի վրա:
Այս բաղադրատոմսը լավն է և հարմար է այն առումով, որ բոլորովին պարտադիր չէ պահեստավորել սառնարանում: Հագեցած և պայծառ համ, հիանալի բույր, էլ ինչ է անհրաժեշտ համեղ ուտեստի համար:
Համեղ լցոն. Մեզ պետք կլինի.
- Լոլիկ 2 կգ
- Քաղցր պղպեղ 2 կգ
- Սոխ 1 կգ
- Գազար 1 կգ
- Սխտոր 5 գլուխ
- Արևածաղկի յուղ 300 գ
- Մի բաժակ շաքար 200-250 գ
- Աղ 2-3 ճաշի գդալ
- Մի թեյի գդալ քացախի էսենցիա
- Դափնու տերև 3 հատ
- Բուրավետ պղպեղի ոլոռ 5 հատ
- Սև պղպեղի ոլոռ 10 հատ

Համեղ լցոն. Պատրաստման եղանակը
- Վերցնել հաստ հատակով կաթսա կամ այլ հարմար աման, մեջը լցնել արևածաղկի ձեթ:
Մսաղացով առաջին հերթին աղալ սոխը, լցնել կաթսայի մեջ և տապակել միջին ջերմության վրա: Հետո աղալ գազարը և պարաբերաբար խառնելով, տապակել մոտ կես ժամ: - Այնուհետև լոլիկները աղալ մսաղացով, նախ պետք է հանել պոչը և կտրատել հարմար կտորներով: Աղացած լոլիկն ավելացնել սոխին ու գազարին, ամեն ինչ մանրակրկիտ խառնել, ավելացնել շաքար:
- Հետո աղալ բուլղարական պղպեղը, ավելացնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել դափնու տերևները, բուրավետ պղպեղը, սև պղպեղը, թող սոուսը եռա, եփել մոտ մեկ ժամ, անընդհատ խառնելով:
- Հիմա ավելացնել ճզմած սխտորը, մանրակրկիտ խառնել: Հաջորդ քայլով ավելացնել աղը, լավ խառնել, թող եփվի ևս 5 րոպե:
- Վերջում, ավելացնել քացախի էսենցիան, մանրակրկիտ խառնել և եփեք մոտ 15 րոպե: Նախապես ստերիլացնել բանկաները և կափարիչները:
- Դեռ եռացող պահածոն լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչով, ամուր փակել, շրջել բանկան կափարիչի վրա, լավ փաթաթել այն, թող ամբողջովին սառչի:
- Այժմ պահեստավորման համար տեղափոխեք պահարանի մեջ:
Համեղ լցոնը պատրաստ է: Նման համեմունքի մեկ գդալը բավական է և ցանկացած, նույնիսկ ամենապարզ ուտեստը կփայլատակի անհավատալի գույներով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի, մսեղենի թարմ սոուս