Համեղ հաց. Միայն ջրով և ալյուրով պատրաստված հիանալի հաց
Իմ սիրելի տանտիրուհիներ և փորձառու խոհարարներ: Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ հաց ջրից և ալյուրից: Բաղադրատոմսը պարզ է, խնայող, բայց համեղ:
Փորձեք, չեք փոշմանի: Տնական հացի բույրը չի կարող համեմատվել կյանքում ոչ մի բանի հետ:
Содержание
Համեղ հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
Թթխմոր
- (1 բաժակ) տաք ջուր 200 մլ
- (1 տուփ) չոր խմորիչ 10 գրամ
Խմորի համար
- (1 բաժակ) տաք ջուր 200 մլ
- (3 բաժակ) ալյուր 360 գրամ
- (1 թեյի գդալ) աղ 8 գրամ
Սոուսի համար
- (1,5 ճաշի գդալ) ալյուր 40 գրամ
- սառը ջուր 20 մլ
- եռման ջուր 50 մլ
- 1 ձվի դեղնուց
- քնջութ
Համեղ հաց. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Չոր խմորիչը լուծել տաք ջրի մեջ:
- Մի այլ ամանի մեջ խառնել տաք ջուրն ու աղը: Ավելացնել մաղով անցկացրած ալյուրը, նրբորեն խառնել և մի փոքր փոսիկ անել:
- Խմորիչով ջուրը լցնել այդ փոսիկի մեջ:
- Խառնել այնպես, որ ալյուրի գնդիկներ չլինեն: Ծածկել սննդի թաղանթով և թողնել տաք տեղում 1 ժամ:
- Խմորը հունցել և թողնել մնա ևս 10 րոպե:
- Ալյուր ցանել սեղանին: Խմորը հունցել վրան և բաժանել 2 մասի:
- Ձեռքերով բացել բլիթները և դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա՝ 1 բլիթը 1 տապակի վրա: Ծածկել բլիթները սրբիչով և թող մնան 10 րոպե:
- Պատրաստել սոուսը` 1,5 ճաշի գդալ ալյուրը բացել սառը ջրով: Դրանից հետո լցնել եռման ջրի մեջ: Արագ խառնել և ավելացնել դեղնուցը:
- Քսել սոուսը հարթ բլիթների վրա և մատներով փոքր փոսիկներ անել: Վրան քնջութի սերմեր ցանել:
- Թխել 250 աստիճան ջերմաստիճանում մոտ 15 րոպե:
Համեղ հացը պատրաստ է: Այն համեղ է, փխրուն և փափուկ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ֆիթնես հաց
Facebook Comments