Թարմացնող և համեղ պարզ աղցան. Նման բան երբեք չեք համտեսել այս աղցանը կօգնի սննդակարգում ներառել կաղամբը

համեղ պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ներկայացնում ենք կաղամբով համեղ պարզ աղցանի բաղադրատոմսերից մեկը։

Չինաստանում և Ճապոնիայում կաղամբը տարածված է, այս բանջարեղենն ուտում են տապակած, շոգեպաշած, թխած և նույնիսկ քաղցրավենիքի հետ միասին: Թերևս կաղամբի սերը ասիացիների հավերժական երիտասարդության աղբյուրն է։

Այս բանջարեղենը պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ, որոնք մաշկը դարձնում են տոնուսային և հարթ։ Նաև կաղամբը կարող է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը։ Դրանով է բացատրվում կաղամբի սիրահարների մաշկի վրա պզուկների ու մանր ցաների բացակայությունը։

Սակայն ասիացիների մտածելակերպը տարբերվում է մերից. Ցուրտ կլիմայական պայմաններում միայն կաղամբ ուտելը բավարար չէ։ Այն չի հագեցնում և բարձր կալորիականություն չունի։ Այդ պատճառով ավելացնում ենք ավելի հագեցնող բաղադրիչներ:

համեղ պարզ աղցան

Համեղ պարզ աղցան. Բաղադրությունը

_կաղամբ — 1/5 հատ

_պահածոյացված թյունոս — 200 գ

_գազար — 1 հատ

_մաղադանոս — մի փունջ

_սոխ — 1 հատ

Սոուսի բաղադրիչները

_մածուն (յոգուրտ) — 150 գ

_ձիթապտղի յուղ — 30 մլ

_մանանեխ — 1 թեյի գդալ

_աղ — 1 թեյի գդալ

_կիտրոնի հյութ — 1 ճաշի գդալ

համեղ պարզ աղցան

Համեղ պարզ աղցան. Պատրաստման եղանակները

_Կաղամբը պետք է մանր կտրատել, իսկ գազարը՝ քերել խոշոր քերիչով։

_Սոխը կտրատել կես օղակներով, մեկ տարայի մեջ խառնում ենք կաղամբի ու գազարի հետ։

_Մանր կտրատել մաղադանոսը, թյունոսը թեթևակի տրորել:

_Մանրացված բանջարեղենին ավելացնել մաղադանոս և թյունոս։

_Սոուսի համար հարկավոր է մածունը խառնել մանանեխի, կիտրոնի հյութի, ձիթապտղի յուղի և աղի հետ, մինչև հարթ լինի։

_Ստացված սոուսը լցնել աղցանի վրա և մանրակրկիտ խառնել։

համեղ պարզ աղցան

Այս բաղադրատոմսում թյունոսը կարող եք փոխարինել այլ տեսակի ձկան պահածոյով, օրինակ՝ վարդագույն սաղմոնով: Ստացվում է հագեցնող և առողջարար աղցան ամեն օրվա համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք