Համեղ ջեռեփուկ. Կարտոֆիլով և աղացած մսով յուրահատուկ բաղադրատոմս
Այժմ մենք կներկայացնենք մսի հետ կարտոֆիլի համադրման մի յուրահատուկ, անսովոր բաղադրատոմս: Այս ջեռեփուկը հետաքրքիր անուն ունի՝ Խարիա: Այդպես է կոչվել ի պատիվ իր հեղնակի՝ տրակտորիստ Խարիտոն Պոլիկարպովի:
Ուտեստը սովորաբար մատուցվում է մոլոկանի կամ սովորական թթուներով: Մի բան հաստատ է, որ այն ստացվում է չափազանց համեղ ու գոհացուցիչ: Խորհուրդ եմ տալիս փորձել:
Համեղ ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հում կարտոֆիլ — 1,5 կգ
- Կարագ — 60-100 գ
- Աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի
- Աղ — մոտ 1 թեյի գդալ
- Թարմ կաղամբ — 150 գ
- Սոխ — 1 հատ
Համեղ ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
- Մաքրել կարտոֆիլը կեղևից: Մոտ 400 գրամը կտրել շատ բարակ ձողիկներով: Սկզբից յուրաքանչյուր կարտոֆիլը կտրեք բարակ կտորներով, ապա բաժանեք բարակ շերտերի:
- Մանրացնել մի մեծ գլուխ սոխ հնարավորինս փոքր կտորներով:
- Կաղամբը մանր կտրատել, բարակ շերտերով: Այս բաղադրատոմսում կարող եք թարմ կաղամբը փոխարինել թթու կաղամբով, կամ օգտագործել սունկ:
- Մի ամանի մեջ խառնել մանր կտրատված կարտոֆիլը, սոխը, կաղամբը, աղացած միսը: Աղ, պղպեղ անել ըստ ճաշակի: Լավ խառնել:
- Մնացած կարտոֆիլը քերել խոշոր քերիչով: Եթե բանջարեղենը շատ հյութալի է, ապա ավելի լավ է այն փոքր-ինչ քամել ձեռքերով:
- Ջեռոցի տապակը բուսական յուղով յուղել: Քերած կարտոֆիլի կեսից մի փոքր ավելին դնել մեջը:
- Դրանով ձևավորել հաստ շերտ և կողմեր: Վրան թեթևակի աղ անել և տարածեցինք մսի միջուկը: Վերևի մասը հարթեցնել ու թեթևակի սեղմել:
- Մսի շերտի վրա դնել կարագի բարակ կտորներ, մոտ 40-50 գրամ:
- Միսը ծածկել մնացած կարտոֆիլով: Կրկին հարթեցնել, հավասարեցնել և վրան դնել նույն քանակությամբ կարագ:
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Ջեռեփուկը դնել այնտեղ մոտ 1 ժամ 20 րոպե:
Պատրաստման իրական ժամանակը կախված է կարտոֆիլի տեսակից, հաշվի առեք:
Համեղ ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ ընթրիք մի քանի րոպեում
Facebook Comments