Համեղ սմբուկ. Արևահամ պահածո ձմռան համար

Համեղ սմբուկ Պահածոներ

Համեղ սմբուկ. Արևահամ պահածո ձմռան համար: Այս համեղ սմբուկի պահածոն ձմռան համար պատրաստելով դուք կունենաք ավելի հաճելի արդյունքներ, քան պատկերցնում էիք: Գերազանց տարբերակ է, որը նորություն կլինի, քանի որ սա ընտանեկան բաղադրատոմս է և լայն տարածում չի ունեցել:

Այնպես որ, երկար բարակ չենք մտածում և սկսում ենք պատրաստել այս բաղադրատոմսով, ստացվում է շատ համեղ ու հագեցնող նախուտեստ, որը դուր կգա բոլորին, ովքեր կհամտեսեն այն: Սմբուկն այնքան համեղ է ստացվում, որ մատներդ հետը կուտեք:

Ձմռանը միշտ տոն է, երբ մենք բացում ենք հերթական բանկան: Եթե դեռ չեք հավատում, ապա անցեք գործի, փորձեք պատրաստել և համոզվեք ինքներդ:

Համեղ սմբուկ

Համեղ սմբուկ. Բաղադրիչներ

  • սմբուկ 2 կգ
  • տոմատի սոուս 800 գր
  • սխտոր 150 գր
  • արևածաղկի ձեթ 1 բաժակ
  • շաքար 1,5 բաժակ
  • քացախ 9%  3 ճաշի գդալ
  • աղ 2 ճաշի գդալ
  • բուլղարական պղպեղ 12 հատ;
  • մի փունջ մաղադանոս

Համեղ սմբուկ

Համեղ սմբուկ

Համեղ սմբուկ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Նոսրացնել տոմատի սոուսը (կարող եք վերցնել նաև քերած լոլիկ) ջրով` մինչև 3 լիտր լոլիկի հյութ ստացվի:
  2. Այժմ հյութին ավելացնել արևածաղկի յուղը, աղը, շաքարը և քացախը:
  3. Կտրել սմբուկները մեջտեղից երկարությամբ, ապա կտրեք դրանք կես շրջանակներով:
  4. Շատ մանր կտրատեք սխտորը, մաքրելը և կտրել շերտերով բուլղարական պղպեղը:
  5. Լոլիկի հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել բանջարեղենը, սխտորը, մաղադանոսը և եռացնել 35-40 րոպե, եփ գալուց հետո:
  6. Պատրաստի ուտեստը տաք վիճակում լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել կափարիչներով:
  7. Համեղ սմբուկները ձմռանը շատ մեծ հաճույք կպատճառեն ձեզ, դրանք լավ են պահվում, կարող եք պահել տան մառանում, կամ պատշգամբում:

Համեղ սմբուկ

Համեղ սմբուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք