Հավի ազդրերը կարտոֆիլով. Տանտիրուհու փրկարար կերակրատեսակ

հավի ազդրեր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի ազդրերը կարտոֆիլով. Տանտիրուհու փրկարար կերակրատեսակ, որին մենք միշտ դիմում ենք, երբ ժամանակ չկա, բայց թանկագին հյուրերի համար պետք է համեղ որևէ բան պատրաստել:

Այս կերակրատեսակն ունիվերսալ է, այն կարելի է պատրաստել թե խնջույքի, թե սովորական ընթրիքի համար: Այս ուտեստը կարելի է պատրաստել և պիկնիկի ժամանակ` կրակի վրա, և տանը` ջեռոցում:

Միշտ շատ համեղ, հագեցնող և նուրբ ուտեստ: Իհարկե սա մեծ նորություն չի, բայց մենք ուզում ենք ներկայացնել մեր տարբերակը, կիսվել ձեզ հետ:

հավի ազդրեր

Հավի ազդրերը կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ
  • Հավի ազդրեր
  • Աղ
  • Պղպեղ
  • Ձիթայուղ
  • Պապրիկա
  • Սխտոր

 

հավի ազդրեր

Հավի ազդրերը կարտոֆիլով. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար պատրաստել մարինադ: Ձիթապտղի յուղ վերցնել, լցնել ​​խորը ամանի մեջ, քերել սխտորը մանր քերիչով, ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ և ցանկացած այլ համեմունքներ, կարելի է ավելացնել խնկունի, ուրց: Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն: Մարինադը պատրաստ է:
  2. Լվանալ հավի ազդրերը և չորացնել թղթե սրբիչով, դրանք լցնել մարինադի ամանի մեջ, լավ խառնել այնպես, որ հավի յուրաքանչյուր կտոր լավ թաթախվի մարինադով, ծածկել կափարիչով և 1 ժամ թողնում սառը տեղում:
  3. Մինչ հավի միսը մարինացվի, զբաղվեք կարտոֆիլով: Այն մաքրելուց հետո մանրացնել և նույնպես լցնել մարինադով ամանի մեջ, լավ խառնել, կափարիչով ծածկել և թողնել մարինացվի ևս մոտ 1 ժամ:
  4. Վերցնել տապակ, կարտոֆիլը տարածեք ներքևի մասում: Վերևում շարել հավի ազդրերը, եփվելու ընթացքում հավի հյութը կլցվի կարտոֆիլի վրա և կստացվի շատ համեղ հյութեղ ուտեստ:
  5. Տապակը դնել նախապես 180 աստիճանի տաքացրած ջեռոցում: Հենց որ կարտոֆիլը կարմրի` նշանակում է, որ ուտեստը պետք է հանել ջեռոցից:

հավի ազդրեր

Հավի ազդրերը կարտոֆիլով պատրաստ են: Ամեն ինչ շատ համեղ է և ախորժելի: Դուք չեք զղջա, որ պատրաստել եք նման համեղություն:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք