Հավի ամենահամեղ կրծքամիս. Շատ քնքուշ, անսովոր ու համեղ ուտեստ:
Նրբահամ միս պատրաստելու ավելի հարմար բաղադրատոմս չեք գտնի պարզ ու հյութեղ ուտեստ պատրաստելու համար: Այն հիանալի տեսք կունենա, և ձեր հյուրերը հաստատ էլի բաժին կխնդրեն:
Содержание
Հավի ամենահամեղ կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչները
- Մաղադանոս 1 փունջ
- Սխտոր 2-3 պճեղ
- Ֆրանսիական մանանեխ 1 ճաշի գդալ
- Թթվասեր 1 ճաշի գդալ
- Կոշտ պանիր 50-70 գ
- Պղպեղ` ըստ ճաշակի
- Հավի կրծքամիս 2-3 հատ
- Լոլիկ 1 հատ
Հավի ամենահամեղ կրծքամիս. Ինչպես պատրաստել
- Սկզբի համար մաղադանոսը շատ մանր կտրատեք, ապա դրան ավելացնել մամլիչով անցկացրած սխտորը: Դրանից հետո ավելացնել ֆրանսիական մանանեխ, մի փոքր քերած պանիր, թթվասեր և պղպեղ:
- Մանրակրկիտ խառնեք ամեն ինչ, և հավի կրծքամսի միջուկը պատրաստ է:
- Այժմ վերցնել հավի կրծքամիսը և կտրում այն մեջտեղից, բայց մինչև վերջ կտրվածք չանել: Այժմ աղ ու պղպեղ անել: Պատրաստի միջուկը դնել կրծքամսի կենտրոնում:
- Ծալել կրծքամիսը այնպես, որ միջուկը ներսից լինի: Վերևից աղ և պղպեղ անել, քսել բուսական յուղ: Նույն գործողությունը կրկնել կրծքամսի մնացած կտորների հետ:
- Այժմ վերցնել յուղաթղթի կրկնակի թերթ, դրա մեջ դնել կրծքամիսը և փաթաթել այնպես, որ ստացվի նավակի ձև:
- Կտրել լոլիկը կես օղակներով, կրծքամսի վրա մի փոքր քերած պանիր լցնել, շարել կտրատած լոլիկը և դրա վրա կրկին մի փոքր պանիր լցնել:
- Կրծքամիսը դնել ջեռոցի տապակի մեջ: Տապակը դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը, մոտ 35-40 րոպե:
- Մատուցելուց առաջ զարդարել մանր կտրատած կանաչիներով:
Հավի ամենահամեղ կրծքամիսը պատրաստ է: Բույրն ու համն այնպիսին են, որ պարզապես մատները հետը կուտեք: Կրծքամիսը շատ քնքուշ, հյութեղ և համով հարուստ է: Փորձեք:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի տապակա
Facebook Comments