Հավի կոլոլակով ապուր. Բուրավետ և հագեցնող ուտեստ:
Առաջարկում ենք պատրաստել հավի կոլոլակով ապուր: Այն իրավամբ կարելի է դասական համարել: Այնուամենայնիվ, այս անգամ թարմություն ավելացնելու համար կարելի է վերցնել սպանախ և ռեհան:
Այս ապուրի կոլոլակները պատրաստվում են չորահացի փշրանքների հավելումով: Հենց դա է, որ դրանք այդքան հյութեղ և քնքուշ է դարձնում:
Բաղադրատոմսում կանաչ սոխը կարելի է փոխարինել մաղադանոսով կամ համեմով` աղացած մսին պետք է կանաչի ավելացնել:
Կոլոլակներով ապուր պատրաստելու բաղադրատոմսում այլ մանր մակարոնեղենը հարմար կլինի, օրինակ, եթե ձեռքի տակ արիշտա ունեք, նույնպես հիանալի կլինի: Պատրաստի ապուրը պետք է ունենա մեղմ համ և հաճելի բույր: Դա հաղորդում է պարմեզանը, այնպես որ մի խնայեք այն, պանիրը երբեք շատ չի լինում:
Հավի կոլոլակով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի աղացած միս 200 գ
- Չորահացի փշուրներ 100 գ
- Պարմեզան 6 ճաշի գդալ
- Սխտոր 4 պճեղ
- Կանաչ սոխ 4 ճաշի գդալ
- Ձու 1 հատ
- Աղ ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
- Պրասասոխ 1 հատ
- Հավի արգանակ 1 լ
- Մակարոնեղեն 180 գ
- Գազար 1 հատ
- Սպանախ 50-80 գ
- Ռեհան ըստ համտեսի
Հավի կոլոլակով ապուր. Պատրաստման եղանակը
- Աղացած միսը խառնել չորահացի փշուրների, 2 մանրացված սխտորի պճեղ, 4 ճաշի գդալ պարմեզան պանրի, աղի, պղպեղի, կանաչ սոխի և ձվի հետ:
- Կոլոլակներ պատրաստել խառնուրդից և տապակել թավայի մեջ:
- Կտրատել պրասասոխի միայն սպիտակ և բաց կանաչ մասերը և տապակել յուղով հենց ապուրի կաթսայի մեջ:
- Ավելացնել արգանակը, մակարոնեղենը, գազարը և եփել 8 րոպե: Ավելացնել կոլոլակները, սպանախը, 2 ճաշի գդալ պարմեզան պանիր, աղ, պղպեղ և եփել ևս մի քանի րոպե:
Հավի կոլոլակով ապուրը պատրաստ է: Մատուցելիս վրան ռեհան ցանել:
Բարի ախորժակ: