Հավի կրծքամիս ջեռոցում. Հյութեղ և փափուկ, դիետիկ ուտեստ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նուրբ, դիետիկ միս պատրաստելու շատ պարզ բաղադրատոմս: Կրծքամսի հյութեղության գաղտնիքն այն է, որ մենք այն թխելու ենք փայլաթիթեղի մեջ: Այդ դեպքում այն չի չորանա, բոլոր հյութերը մնում են ներսում: Ցանկության դեպքում պատրաստ լինելուց 10 րոպե առաջ կարող եք վերևից փայլաթիթեղը բացել և մսի կեղևը մի փոքր ավելի կկարմրի:
Содержание
Հավի կրծքամիս ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հավի կրծքամիս — 1 հատ
- Բուսական յուղ — 2 ճաշի գդալ
- Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի
- Հավի համեմունք — 1.5 թեյի գդալ
- Փայլաթիթեղ
Հավի կրծքամիս ջեռոցում. Պատրաստման եղանակը
- Լվանալ կրծքամիսը և չորացնել թղթե սրբիչով: Աղ և պղպեղ անել չորացրած մսին, վրան շաղ տալ համեմունքներ և լցնել բուսական յուղ:
- Համեմունքներն ու յուղը թեթևակի քսել մսին և թողնել 1 ժամ մարինացվի սառը տեղում: Ավելի լավ է միսը ծածկել կամ փայլաթիթեղի մեջ փաթաթել, որպեսզի այն խոնավություն չկորցնի, երբ ներծծվում է համեմունքներով:
- Փայլաթիթեղը փռել երկու շերտով և միսը դնել դրանց վրա: Միսը պետք է փաթաթել ծրարի նման, որպեսզի հեղուկը դուրս չգա:
- 200 աստիճան տաքացրած ջեռոցում միսը 40 րոպե թխել:
Հավի կրծքամսի գեղեցիկ կարմրություն ստանալու համար բացել փայլաթիթեղը, մի փոքր ուժեղացնել կրակը և թխելք ևս 10 րոպե:
Պատրաստի կրծքամիսը կարելի է ուտել հենց այդպես կամ օգտագործել աղցանների համար:
Հավի կրծքամիսը ջեռոցում պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս
Facebook Comments