Հավի կրծքամսով ընթրիք կպատրաստեք հետաքրքիր հնարքով:
Բժիշկներն ու դիետոլոգները խոսում են ամենօրյա սննդակարգում հավի կրծքամսի օգուտների մասին։ Սա եզակի մթերք է, որը պարունակում է լայն սպեկտրի վիտամիններ՝ A, B, C, H, PP:
Եփած հավի կրծքամիս ուտում են մարզիկները և նիհարելու ձգտող մարդիկ։ Մթերքը հագեցած է սպիտակուցով, որն անհրաժեշտ է լավ ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար։
Բացի այդ, կրծքամիսն օգնում է պայքարել լյարդի հիվանդությունների դեմ։ Իմունիտետի բարելավումը կախված է նաև նրանից, թե որքան հաճախ եք հավ եք ուտում: Զարմանալի չէ, որ բժիշկները մրսածության դեպքում խորհուրդ են տալիս հավի արգանակ:
Այսօր կպատրաստենք հավի կրծքամսով ընթրիք՝ պարզ, բայց հագեցնող:
Հավի կրծքամսով ընթրիք. Բաղադրիչները
_ հավի կրծքամիս — 300 գ
_ պանիր — 100 գ
_ կարտոֆիլ — 400 գ
_ ալյուր — 1,5 ճաշի գդալ
_ ջուր — 600 մլ
_ հավի ձու — 1 հատ
_ աղ — 0,5 թեյի գդալ
_ աղացած սև պղպեղ — 1/3 թեյի գդալ
Հավի կրծքամսով ընթրիք. Պատրաստման եղանակը
_ Կարտոֆիլը պետք է մաքրել և բանջարեղենը կեղևահանող հարմարանքով կտրատել բարակ շերտերով։
_ Այս կտորները պետք է թրջել ջրի մեջ և քամել ավելորդ խոնավությունից։
_ Կարտոֆիլի կտորներով ամանի մեջ լցնել աղ, սև պղպեղ և ալյուր: Ձուն հարել, լցնել զանգվածի մեջ և լավ խառնել։
_ Հավի կրծքամիսը հորիզոնական կտրել երկու մասի։ Միսը մանր կտրատել և խառնել կարտոֆիլի խառնուրդին։
_ Պանիրը մանր կտրատել։
_ Բուսական յուղով տապակի մեջ շարել կարտոֆիլ-մսային զանգվածի մի մասը, հավասարաչափ տարածել մակերեսի վրա։
_ Պանրի կտորները դնել այդ խառնուրդի վրա։
_ Պանիրը ծածկել զանգվածի երկրորդ մասով, նույնպես հավասարաչափ տարածել։
_ Ճաշատեսակը եփել 20 րոպե չափավոր ջերմության վրա՝ կափարիչով ծածկված։ Այնուհետև ափսեի օգնությամբ շրջել, երկրորդ կողմից տապակել 7 րոպե։
Այս պարզ եղանակով դուք կարող եք արագ ընթրիք պատրաստել ձեզ համար։
Բաղադրատոմսը հնարավորինս պարզ է՝ մատչելի մթերքներից։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ռուլետ հավի կրծքամսով