Հավի ձողիկներ. Անուշաբույր, խրթխրթան նախուտեստ

Հավի ձողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի ձողիկներ. Անուշաբույր, խրթխրթան նախուտեստ

Նախուտեստների բաժնում հաճախ աչքիս են ընկնում տարբեր ձողիկներ: Նրանք, իհարկե, ախորժելի տեսք ունեն, բայց վստահություն չեն ներշնչում: Ո՞վ գիտի՝ ինչից են պատրաստում այն: Պատկերացրեք իմ զարմանքը, երբ իտալական ռեստորանի ճաշացանկում հավի ձողիկներ տեսա:

Մենք եկել էինք ընկերախմբով, և ընկերներից մեկն ասաց, որ շատ է սիրում դրանք և գիտի, թե ինչից են պատրաստվում: Նա պատվիրեց կրկնակի բաժին: Արդյունքում, այս հասարակ գարեջրի խորտիկն ավելի արագ վաճառվեց, քան պիցցան: Ձողիկները համեղ են, միաժամանակ հեշտ ծամվող, չափավոր աղի:

Ավելորդ է ասել, որ ես բաղադրատոմսը վերցրեցի հավաքույթից անմիջապես հետո: Եվ պարզվեց, որ այն շատ ավելի պարզ է, քան կարծում էի: Հիմնականում կրծքամսի փոքրիկ կտորից և համեմունքներից բացի ձեզ այլ բան պետք չէ:

Հավի ձողիկներ

Հավի ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս 250 գ
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ջուր 3 ճաշի գդալ

Հավի ձողիկներ

Հավի ձողիկներ

Հավի ձողիկներ. Պատրաստման եղանակը

  1. Միսը կտրել միջին չափի կտորներով և լցնել բլենդերի մեջ: Ավելացնել ջուր և համեմունքներ: Մանրացնել մինչև միատարր զանգվածի աստիճան: Դա կտևի մոտ երկու րոպե:
  2. Այնուհետև աղացած միսը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ և այն շերտերով լցնել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա:
  3. Ձողիկները 15 րոպե թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Նախուտեստը պատրաստ է, երբ ձողիկները լավ են պահում իրենց ձևը:

Հավի ձողիկներ

Այս պարզ նախուտեստը սիրում են դիետա պահող ընկերուհիներս: Սա շատ հարմար է պատրաստել ֆիլմի դիտման համար, կարող եք ձեզ հետ տանել բնության գիրկ և նույնիսկ մանրացված վիճակում օգտագործել հագեցնող աղցանների համար: Պահպանեք այս բաղադրատոմսը ձեր հաջորդ ֆիլմի դիտման համար: Եվ պատմեք ընկերներին. Նրանք հաստատ կգնահատեն այն:

Հավի ձողիկները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով ռուլետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք