Հավի ձողիկներ ջեռոցում. Համեղ նախուտեստ երեկոյան ֆիլմի դիտման համար

Հավի ձողիկներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սովորաբար ես պատրաստում եմ փխրուն հավի ձողիկներ ջեռոցում և մատուցում դրանք սոուսով, որովհետև ամեն շաբաթ երեկոյան մենք ընտանիքով նստում ենք հեռուստացույցի առջև և ֆիլմ ենք դիտում: Սա հիանալի հնարավորություն է միմյանց նախասիրություններին ավելի լավ ծանոթանալու, ինչպես նաև պարզապես զրուցելու համար: Ընթացքում վայելում ենք այս խորտիկը:

Այս նախուտեստը նագեթներից տարբերվում է ձևով: Եթե ​​նագեթները սովորաբար բարակ և ձվաձև են, ապա ձողիկները երկարավուն են և ավելի հաստ: Բացի այդ, ես պատրաստում եմ վերջինս անսովոր եղանակով: Եթե ​​ցանկանում եք իմանալ փխրուն շերտերի գաղտնիքը, կարդացեք բաղադրատոմսը:

Հավի ձողիկներ ջեռոցում

Հավի ձողիկներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 500 գր

_Ձու 2 հատ

_Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ

_Չիպսեր 100 գր

_Պապրիկա 1 ճաշի գդալ

_Թթվասեր 180 գր

_Սխտոր 1 պճեղ

_Սամիթ 20 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Հավի ձողիկներ ջեռոցում

Հավի ձողիկներ ջեռոցում

Հավի ձողիկներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լվանալ հավի կրծքամիսը հոսող ջրի տակ և չորացնել թղթե սրբիչով: Կտրել այն փոքր երկարավուն կտորներիով, տեղափոխել ամանի մեջ:

_Մսակտորներին շաղ տալ պղպեղ, ավելացնել մի քիչ աղ: Շատ աղ չանեք, քանի որ չիպսերը նույնպես աղի են: Լավ խառնել:

_Հիմա անցնենք թաթախմանը:

_Թեթև հարել ձվերը: Չիպսերը ուղղակի բաց փաթեթում տրորել փշրանքների աստիճան: Դրա համար կարող եք օգտագործել սովորական  գրտնակ:

_Հավի յուրաքանչյուր կտոր թաթախել ալյուրի մեջ:

_Ալյուրից հետո միսը թաթախել ձվի, այնուհետև՝ չիպսերի փշուրների մեջ:

_Պատրաստի մսակտորները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Մսի շերտերը եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Ուշադիր եղեք, որ փխրուն կեղևը չայրվի:

_Մինչ ձողիկները եփվում են, պատրաստեք սոուսը: Սոուսի համար թթվասերին խառնել կտրատած սխտոր և սամիթ: Համեմել սոուսը աղով:

_Իհարկե, օգտագործելուց առաջ ավելի լավ է սոուսը սառեցնել:

_Հավի շերտերը ջեռոցում ավելի չոր են ստացվում, քան, օրինակ, թավայի մեջ տապակելու դեպքում:

Հավի ձողիկներ ջեռոցում

Հավի ձողիկներ ջեռոցում

Հետևաբար, սոուսը պարտադիր է: Բայց, եթե սերուցքային սխտորով սոուս չեք սիրում, կարող եք սովորական կետչուպ օգտագործել: Այդպես նույնպես շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք