Հավի մսով ապուր ձվով. Հարուստ, պայծառ և հագեցնող ուտեստ, մատները հետը կուտեք: Այն բացարձակապես բոլորին դուր կգա:
Դուք երբեք չեք համտեսել ավելի համեղ ու սննդարար ապուր, որը բառացիորեն առաջին գդալից կգրավի ձեզ և ձեր ընտանիքի անդամներին:
Հավի մսով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հավ 800-1000 գ
- 1 սոխ
- 1 գազար
- Կարտոֆիլ 4-5 հատ
- Ձու 2 հատ
- Կանաչներ
- Աղ ու պղպեղ` ըստ ճաշակի

Հավի մսով ապուր. Պատրաստման եղանակը
- Հավը կտրել հարմար կտորների մեջ, դնել կաթսայի մեջ, եփել արգանակը:
- Երբ արգանակը եռա, կրակն իջեցնել միջին չափի, հեռացնել քափը և թող եփվի ևս 5-10 րոպե:
- Կարտոֆիլը կտրել խորանարդիկներով և լցնել կաթսայի մեջ: Հետո մաքրել սոխը և գազարը, խոշոր քերիչով անցկացնել գազարը և սոխը մանր կտրատեք, լցնել բուսայուղով թավայի մեջ, տապակել և ավելացնել կաթսայի մեջ:
- Աղ և պղպեղ անել ըստ համտեսել և եփել 5-10 րոպե: Այդ ընթացքում վերցնել խորը աման, կոտրել ձվերը և հարել դրանք:
- Կանաչիները մանր կտրատել և ավելացնել ապուրի մեջ:
- Թավայի կենտրոնում գդալով արագ խառնելով բարակ հոսքով լցնել ձվի խառնուրդը: Թող եփվի ևս 1 րոպե և հանել կրակից:
Հավով ապուրը պատրաստ է: Պարզ և արագ, և որ ամենակարևորն է, ստացվում է անիրատեսականորեն համեղ ճաշ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Համեղ հավով ապուրի պատրաստման եղանակ