Հավի մսով երշիկ. Տնական համեղ նախուտեստ

Հավի մսով երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Հավի մսով երշիկ. Տնական համեղ նախուտեստ: Ինձ համար բաղադրատոմսը ժամանակին դարձել է Աստծո պարգև, գուցե հիմա այն նաև ձեզ օգտակար լինի:

Ավելի քան մեկ տարի է, ինչ ինքնուրույն պատրաստում եմ տնական հավի երշիկ, և դեռ շատ երկեր ժամանակ սա կպատրաստեմ: Երշիկը ստացվում է շատ համեղ, ոչ չոր և ամենակարևորը բնական մաքուր մթերքներից: Պատրաստման եղանակը շատ պարզ է, կհամոզվեք, երբ փորձեք:

Հավի մսով երշիկ

Հավի մսով երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • հավի միս (պարտադիր չէ վերցնել միայն կրծքամիս) — մոտ 800 գրամ
  • կաթ — 200 մլ
  • 1 թեյի գդալ քաղցր պապրիկա
  • 1 ճաշի գդալ սպիտակաձավար
  • աղ, պղպեղ` ըստ համտեսի
  • կանաչիներ (կարող եք վերցնել նաև հավի համեմունքներ)

Հավի մսով երշիկ

Հավի մսով երշիկ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկզբում պետք է հավի միսն աղալ մսաղացով, ավելացնել կաթ, սպիտակաձավար և սառնարանում թողնել 1 ժամ:
  2. Նշված ժամանակից հետո աղացած մսին ավելացնել աղ, համեմունքներ, պապրիկա և լավ, մանրակրկիտ խառնել:
  3. Աղացած միսը մաս-մաս դնել սովորական պլաստիկ տոպրակի մեջ, ապա կտրել դրա մի անկյունը:
  4. Ստացված զանգվածը տոպրակից ճզմել սննդային թաղանթի վրա (մսի զանգվածը կարող եք ուղղակի գդալով էլ դնել), այնուհետև ոլորել թաղանթի ծայրերը, ստանալով երշիկի ձև: Խորհուրդ եմ տալիս թաղանթի ոլորված եզրերը կապել թելով:
  5. Ձևավորած երշիկները 10 րոպե եփել կաթսայում, գցելով արդեն եռացող ջրի մեջ:
  6. Այնուհետև հանել ջրից և տապակել թավայի մեջ: Եթե ​​նախատեսում եք մատուցել առանց տապակելու, ապա պետք է երշիկները եփել մի փոքր ավելի երկար:

Հավի մսով երշիկ

Այնքան համեղ և բավականին արագ է պատրաստվում տնական հավի երշիկեղենը՝ առանց օսլայի, ալյուրի և որևէ սինթետիկ նյութի:

Բարի ախորժակ:

Հավի Բաստուրմա․ Անչափ Նուրբ և Համեղ Հավի Ապուխտ Տնային Պայմաններում

ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս տնային պայմաններում․ Հյութեղ, Շատ Համեղ և Շատ Արագ Խորոված Ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք