Հավի մսով նրբահամ բլիթ. Յուրօրինակ մսային ուտեստ, որը կարող է հեշտությամբ փոխարինել սովորական կոտլետներին
Դրա առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա միսն աղալ մսաղացով: Պարզապես մանր կտրատեք այն սուր դանակով: Բացի այդ, այս ուտեստը շատ բյուջետային է, և փոքր քանակությամբ մսից շատ կոտլետներ են ստացվում:
Բաղադրատոմսը բավական ունիվերսալ է և հարմար ցանկացած տեսակի մսի համար: Հավի բլիթներն ավելի հյութեղ դարձնելու համար ավելի լավ է նախապատվությունը տալ ազդրի մսին: Չնայած սովորական սպիտակ միսը նույնպես շատ լավն է: Մի փոքր մայոնեզը, ձուն և տապակած սոխը կոտլետները կդարձնեն շատ անուշաբույր և քնքուշ:
Հավի մսով նրբահամ բլիթ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի ազդրամիս 650 գ
- Ձու 2 հատ
- Օսլա 2 ճաշի գդալ
- Կարագ 1 ճաշի գդալ
- Սոխ 1 հատ
- Արևածաղկի ձեթ 5 ճաշի գդալ
- Մայոնեզ 1 ճաշի գդալ
- Աղ` ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
Հավի մսով նրբահամ բլիթ. Պատրաստման եղանակը
- Միսը մանր կտրատել (650 գ մաքուր քաշ), համեմել աղով և պղպեղով:
- Սոխը մանր կտրատել և կարագով տապակել մինչև ոսկեգույն դառնա: Աղացած միսը խառնել տապակած սոխի և մայոնեզի հետ: Ձու ավելացնել, խառնել, ապա ավելացնել օսլա և կրկին մանրակրկիտ խառնել:
- Տաքացնել արևածաղկի ձեթը թավայի մեջ: Աղացած մսի խառնուրդը գդալով լցնել բլիթների տեսքով:
- Միսը տապակել միջին կրակի վրա 2-3 րոպե յուրաքանչյուր կողմում: Պատրաստի բլիթները դնել թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:
Այս բլիթները տաք վիճակում ամենահամեղն են: Այնպես որ, միաժամանակ եփեք նաև կողմնակի ուտեստը: Դա կարող է լինել խաշած կարտոֆիլ կամ ցանկացած տեսակի շիլա:
Հավի մսով նրբահամ բլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի մսով ռուլետներ