Հավի մսով և հնդկաձավարով ապուր. Սննդարար, հագեցնող և առողջարար ճաշ

Հավի մսով և հնդկաձավարով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Հավի մսով և հնդկաձավարով ապուր հաճախ ենք պատրաստում առօրյա սննդակարգի ճաշացանկում: Շատ ճիշտ կլինի, եթե մենք այս տեսակ թեթև ու առողջ ապուրներ պատրաստենք, որ մեր օրգանիզմը հնարավորինս դյուրամարս, բայց սննդարար ուտելիքով սնենք:

Ավելի դիետիկ տարբերակի համար ապուրը կարելի է պատրաստել հավի մսով: Իսկ հարուստ ու հագեցած համով ապուր ստանալու համար ավելի լավ է օգտագործել ոսկրոտ միս: Մեկ անգամ հնդկաձավարով ապուրը փորձելուց հետո դուք կցանկանաք կրկին ու կրկին պատրաստել այն:

Հավի մսով և հնդկաձավարով ապուր

Հավի մսով և հնդկաձավարով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի միս 200 գր

_Ջուր 1,5 լ

_Կարտոֆիլ 2 հատ

_Հնդկաձավար 50 գր

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Բուսական յուղ 20 գր

_Աղ ըստ համտեսի

_Չոր համեմունքներ ըստ համտեսի

Հավի մսով և հնդկաձավարով ապուր

Հավի մսով և հնդկաձավարով ապուր. Պատրաստման եղանակը

_Ապուրը պատրաստելու համար նախապատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Կարելի է օգտագործել հավի ցանկացած մաս: Կճպել բանջարեղենը` սոխը, կարտոֆիլը և գազարը և լվանալ հոսող ջրի տակ:

_Լցնել հավի վրա սառը ջուր, բերել եռման և եփել 30 րոպե: Եփելիս քափ է առաջանում, որը պետք է հեռացվի: Այնուհետև միսը հանել կաթսայի միջից, միսն առանձնացնել ոսկորներից (անհրաժեշտության դեպքում կարելի է կտրատել) քամել արգանալը, մանրացված միսը լցնել մեջը և նորից հասցնել եռման:

_Կտրատել կարտոֆիլը մանր կտորներով: Մի քանի անգամ լավ լվանալ հնդկաձավարը: Այնուհետև քամել ամբողջ ջուրը: Ապուրի մեջ կարտոֆիլի առկայությունն այն կդարձնի ավելի սննդարար:

_Հավի մսով կաթսայի մեջ ավելացնել մանրացված կարտոֆիլը և հնդկաձավարը: Հասցնել եռման և թող եփվի 10 րոպե:

_Այս ընթացքում գազարը քերել միջին կամ նուրբ քերիչով: Մանր կտրատել սոխը:

_Ապուրի սոխեռածի համար տաքացնել մի փոքր տապակի մեջ բուսական յուղը: Այնուհետև լցնել մանրացված բանջարեղենը` սոխ և գազար: Տապակել բոլորը միասին 3-4 րոպե միջին ջերմության վրա: Մի մոռացեք պարբերաբար խառնել այնպես, որ բանջարեղենը չայրվում: Հակառակ դեպքում դա կփչացնի ամբողջ ապուրի համը:

_Տապակի պարունակությունը լցնել ապուրի կաթսայի մեջ: Ավելացնել համեմունքներ և աղ: Ցանկության դեպքում ապուրին կարող եք ավելացնել մանրացված թարմ կանաչիներ: Եռացնել ևս 2-3 րոպե և անջատել կրակը:

Հավի մսով և հնդկաձավարով ապուր

Հավի մսով և հնդկաձավարով ապուրը պատրաստ է, լցնել առանձին ամանների մեջ և մատուցել:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք