Հավի ռուլետիկներ ջեռոցում. Ուտեստը շատ նուրբ է, հյութալի, բուրավետ և ախորժելի։ Կարող եք անմիջապես տեսականի պատրաստել տարբեր միջուկներով։ Միսը կարող է լինել թե կրծքամիս, թե բդիկների միս:
Հավի ռուլետիկներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 7 — 8 հատ
_Պանիր 100 գր
_Սխտոր 2 պճեղ
_Թթվասեր կամ մայոնեզ 2 ճաշի գդալ
_Կանաչի փունջ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Պապրիկա 0,5 թեյի գդալ
_Պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Հավի ռուլետիկներ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Կտրել կրծքամիսը շերտերով և թակել:
_Աղ, պղպեղ անել համեմունքներով՝ ըստ ճաշակի և թողնել մարինացվի 20 րոպե:
_Քերել պանիրը խոշոր քերիչով և խառնել քերած սխտորի, կտրատած կանաչիների, թթվասերի կամ մայոնեզի հետ։
_Յուրաքանչյուր կտոր մսի վրա մի փոքր միջուկ դնել և փաթաթել։
_Եթե միսը լավ չի պահում իր ձևը, կարող եք ամրացնել փայտիկով։
_Կարելի է ընտրել երկու տարբերակ՝
_Կամ տապակել տապակի մեջ կարագով:
_Կամ բուսական յուղը նախապես խառնել տարբեր համեմունքների հետ, քսել մսի վրա, որը շարվել է կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե։
Այսպիսի շքեղ նախուտեստը կարելի է մատուցել տարբեր կողմնակի ուտեստների և աղցանների հետ։
Չմոռանաք պատրաստել մանանեխով և մայոնեզով սոուս։ Միսն էլ ավելի նուրբ դարձնելու համար մարինադի համար կարող եք մանանեխ վերցնել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ. Պարզ արագ և գեղեցիկ