Հավով բորշչ. Դյուրամարս, թեթև ապուր

ԱՊՈՒՐՆԵՐ

Հավով բորշչ. Դյուրամարս, թեթև ապուր

Ամուսնուս տատն ինձ պատմեց, թե ինչպես պետք է պատրաստել համեղ բորշչ: Բնականաբար, նա ապուրը պատրաստում է առանց որևէ կանոնների և ստանդարտների, սա ոչ դասական բորշչ է, բայց արդյունքում ստացվում է հենց այն համը, որը դուր է գալիս ամուսնուս։

Այնպես որ, փորձեք այս բաղադրատոսը և զարմացրեք հյուրերին սովորական ապուրի նորովի մատուցմամբ: Ես սովորաբար խոզի մսով բորշչ եմ եփում, բայց դա բոլորովին այլ պատմություն է: Այսօր ես ձեզ կներկայացնեմ բանջարեղենային ապուրի մեր ընտանեկան բաղադրատոմսը:

Հավով բորշչ

Հավով բորշչ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 մեծ հավի բդիկ
  • 300 գրամ կաղամբ
  • 3 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 սոխ
  • 4 պճեղ սխտոր
  • 2 հատ ճակնդեղ
  • աղ` ըստ ճաշակի

Հավով բորշչ

Հավով բորշչ. Պատրաստման եղանակը

  1. Բդիկը կտրտել մասերի, լվանալ: Միսը լցնել ջրով լի կաթսայի մեջ և դնել կրակին։
  2. Կարտոֆիլը, ճակնդեղը, գազարը մաքրել և կտրատել։
  3. Կտրել կաղամբը, մաքրել սոխը և նույնպես կտրատել։
  4. Երբ արգանակը եռա, սխտորի հետ միասին անմիջապես ավելացրեք մնացած բոլոր բանջարեղենները։
  5. Երբ արգանակը սկսի եռալ, կրակն իջեցրել և եփել 1 ժամ։
  6. Դրանից հետո անջատեք կրակը: Ծածկել կափարիչով, իսկ վրան կարող եք սրբիչ գցել: Այս ձևով թողնել բորշչը ևս 30-40 րոպե:
  7. Նշված ժամանակից հետո կարող եք լցնել ափսեի մեջ, ավելացնել թթվասեր և հյուրասիրել ձեր ընտանիքի անդամներին:

 

Հավով բորշչ

Հավով բորշչը պատրաստ է։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Թանով ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք