Հավով ռագու. Հագեցնող անուշաբույր ճաշատեսակ

Հավով ռագու ԱՊՈՒՐՆԵՐ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ Հավով ռագու։ Մայրս այն շատ հաճախ է պատրաստում։ Կարելի է ցանկացած միս վերցնել՝ խոզի, տավարի, թռչնամիս, նապաստակ, նուտրիա և այլն:

Այս ռագուն հագեցնող ու համեղ է։ Դուք կարող եք պատրաստել ընտանեկան ճաշին կամ ընթրիքի համար:

Հավով ռագու

Հավով ռագու. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1,2 կգ

_Հավ 600 գր

_Ջուր 1լ

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Կարմիր քաղցր պղպեղ 1 հատ

_Կանաչի 1 փունջ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Աղացած կարմիր պապրիկա 1 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Հավով ռագու

Հավով ռագու

Հավով ռագու. Պատրաստման եղանակը

_Լվանալ հավը, լցնել սառը ջրի մեջ, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, հեռացնել փրփուրը։

_Մի քիչ աղ անել և եփել, մինչև պատրաստ լինի։

_Միսը հանել արգանակից և առանձնացնել ոսկորներից։

_Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել մեծ խորանարդներով, լցնել արգանակի մեջ և եփել:

_Մաքրել և լվանալ սոխն ու գազարը։ Սոխը կտրատել մեծ խորանարդներով, գազարը՝ կիսաօղակներով։

_Տապակել սոխը և գազարը բուսայուղի մեջ, մինչև փափկի:

_Կարտոֆիլին ավելացնել տապակած սոխն ու գազարը, համեմել աղով, պղպեղով, ավելացնել պապրիկան, խառնել։

_Լվանալ քաղցր պղպեղը, հեռացնել սերմերը և միջնապատերը, կտրել փոքր կտորներով:

_Կանաչիները լվանալ, չորացնել թղթե սրբիչներով, մանր կտրատել։

_Տապակին ավելացնել մանր կտրատած քաղցր պղպեղը, կանաչիները և մսի կտորները։

_Թողնել եփվի 5-7 րոպե, անջատել և թողնել, որ ռագուն մնա 15-20 րոպե։

Հավով ռագու

Հավով ռագու

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք