Հավով ռուլետներ. Հիանալի տարբերակ տաք ուտեստի համար

Հավով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք կարող եք պատրաստել հավով ռուլետներ տարբեր միջուկներով և ամեն անգամ սեղանին տարբեր ուտեստներ կունենաք։

Այս անգամ կպատրաստենք լոլիկով և պանրով։ Դրա համար ձեզ հարկավոր են միայն մատչելի մթերքներ:

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ.  Անհրաժեշտ բաղադրիչները

_ Հավի կրծքամիս 1 կգ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ

_Թթվասեր 100 գ

_Մայոնեզ 50 գ

_Սխտոր 2 պճեղ

_Պրովանսալ համեմունքներ 1 թեյի գդալ

_Լոլիկ 3 հատ

_Պանիր 200 գ

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Միսը կտրատել շերտերով և թակել։

_Խառնել բուսական յուղն ու սոյայի սոուսը, աղն ու պղպեղը, ավելացնել պրովանսյան համեմունքները ու համեմունքներ՝ ըստ ճաշակի։

_Այս մարինադի մեջ լցնել միսը և թողնել 1 ժամ մարինացվի։ Բայց ամենալավն այն է, որ միսը մի գիշերվա ընթացքում մարինացվի: Այդ դեպքում, այն կդառնա շատ նուրբ և բուրավետ:

_Թթվասերին խառնել քերած սխտոր և մայոնեզ, մսի համեմունքներ: Այս սոուսը դնել սառնարանում՝ թրմվելու։

_Քերել պանիրը խոշոր քերիչով, լոլիկը կտրատել շերտերով։

_Մսի յուրաքանչյուր կտորին քսել սոուս, ցանել քերած պանիր, դնել մի կտոր լոլիկ կամ քաղցր պղպեղ, սունկ և այլն։ Փաթաթել և ամրացնել ատամի չոփիկով:

_Ռուլետները դնել կաղապարի մեջ և վրան քսել մնացած սոուսը:

_Թխել 220 աստիճանով մոտ 15 րոպե, ապա ցանել պանիր ​​և թխել ևս 10 րոպե։

Հավով ռուլետներ

Նման ախորժելի և բուրավետ, նուրբ ռուլետների համար անպայման պատրաստեք կարտոֆիլի պյուրե և աղցան ըստ ճաշակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ռուլետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք