Հարբած վարունգ. Անչափ համեղ, խրթխրթան մարինադ

Հարբած վարունգ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Երբևէ փորձե՞լ եք հարբած վարունգներ: Եթե ոչ, ապա իսկական ժամանակն է պատրաստել մի քանի բանկա ձմեռվա համար: Հարց է առաջանում՝ ինչու՞ է պետք օղի ավելացնել աղաջրի մեջ: Որովհետև երբ ​​քացախն օգտագործվում է որպես կոնսերվանտ, բանջարեղենը դառնում է փափուկ և կորցնում է իր բնորոշ խրթխրթոցը, իսկ օղին օգնում է պահպանել այն:

Բաղադրությունը նախատեսված է երեք լիտրանոց բանկայի համար: Եթե ​​ցանկանում եք ավելի փոքր կամ ավելի մեծ ծավալ պահածոյացնել, պարզապես համամասնորեն փոխեք բաղադրիչների քանակը: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ավելին անել, որպեսզի ձմռանը չզգաք այդ վարունգի պակասը:

Մի անհանգստացեք, թթու վարունգները պարունակում են այնքան քիչ սպիրտ, որ դա ոչ մի կերպ չի ազդի ձեր արյան մեջ ալկոհոլի քանակի վրա: Այս վարունգները համտեսելուց հետո կարող եք ապահով երթևեկել մեքենայով: Երեխաների դեպքում ավելի լավ է ընդամենը մի երկու վարունգով սահմանափակվել:

Հարբած վարունգ

Հարբած վարունգ. Բաղադրիչները

_Վարունգ 2 կգ

_Սամիթի հովանոց 1 հատ

_Ծովաբողկի տերև 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Ջուր 1,5 լ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքար 3 ճաշի գդալ

_Օղի 150 մլ

Հարբած վարունգ

Հարբած վարունգ. Պատրաստման եղանակը

_Դնել ծովաբողկի տերև, սխտորի պճեղները և սամիթի հովանոցը բանկայի ներքևի մասում, ապա շարել վարունգները:

_Ջուրը եռացնել, թող հովանա, ավելացնել շաքարավազ և աղ, խառնել: Լցնել մարինադը բանկայի մեջ, ավելացնել օղի: Բանկան ծածկել մառլյայով և թողնել: Անհրաժեշտ կլինի մի քանի անգամ հեռացնել արդյունքում ստացված փրփուրը:

_Երեք օր հետո դատարկել թթվաջուրը, եռացնել այն և կրկին լցնել բանկայի մեջ: Փակեք կափարիչով, թող սառչի և պահել սառը տեղում:

Մի մոռացեք, որ բանկաները պետք է լինեն անվնաս, առանց կոտրվածքների և ճաքերի: Ստերիլիզացումը նույնպես պրոցեսի կարևոր մասն է, մի անտեսեք այն:

Այս բաղադրատոմսը հիմք է, դուք կարող եք փոփոխել այն ձեր հայեցողությամբ:

Հարբած վարունգ

Համեղ թթու պատրաստելու համար կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ, կանաչիներ կամ այլ բանջարեղեն: Բայց մենք հավաստիացնում ենք, որ նույնիսկ առանց որևէ բանի, վարունգները գերազանց համ կունենան:

Հարբած վարունգը պատրաստ է:

Բարի ախոորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք