Հացով կարկանդակներ. Աշխատող մայրիկների համար փրկիչ բաղադրատոմս

Հացով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Երբ բոլորովին ժամանակ չունեք, կարող եք Հացով կարկանդակներ պատրաստել, դրանք միշտ շատ համեղ և փափուկ են ստացվում:

Որքան արագ, այնքան էլ համեղ է ստացվում:

Հացով կարկանդակներ

Հացով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Հաց

— Ձու 3 հատ

— Կանաչ սոխ

— Աղ և պղպեղ ըստ ճաշակի

— Բուսական յուղ

Հացով կարկանդակներ

Պատրաստման եղանակը

_Սոխը մանր կտրատել։

_Խաշած ձվերը նույնպես մանր կտրատել։

_Ձվերը խառնել սոխի հետ, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։

_Վերցնել տոստ հաց կամ բոքոն, կտրել կեղևը։

_Հացը մի քանի վայրկյան թաթախել ջրի մեջ, մի փոքր քամել, մեջը լցնել միջուկը և ձևավորել կարկանդակ։

_Բուսական յուղը տաքացնել, կարկանդակները երկու կողմից տապակել։

_Դնել թղթե սրբիչների վրա, որ ավելորդ ձեթը քամվի, ապա դնել մատուցման ափսեի վրա:

Հացով կարկանդակներ

Կարկանդակների միջուկը կարող եք ընտրել ըստ ցանկության։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք