Փափուկ և հյութալի կոտլետներ. Սովորական աղացած միսը հրաշքի վերածելու հիանալի գաղափար

հյութալի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերջերս հյութալի կոտլետներ պատրատում եմ միայն այս պարզ բաղադրատոմսով, որովհետև ընտանիքս շատ է սիրում այս նուրբ ուտեստը: Այնպես որ, դուք էլ պահպանեք այս հատկապես համեղ կոտլետների բաղադրատոմսը:

Որպեսզի կոտլետները կատարյալ ստացվեն, լինեն փափուկ, հյութալի, բոլոր համերի, այդ թվում՝ համեմունքների ճիշտ հավասարակշռությամբ, հետևեք մեր խորհուրդներին։

հյութալի կոտլետներ

Փափուկ և հյութալի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_  աղացած միս 1 կգ

_ չոր հաց 200 գ

_ աղ 1 թեյի գդալ

_ պղպեղ

_ սոխ 1 հատ

_ սխտոր 4 պճեղ

հյութալի կոտլետներ
Փափուկ և հյութալի կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Աշխարհի լավագույն կոտլետները ստանալու համար վերցրեք աղացած մսի տեսականի, օրինակ՝ խոզի և տավարի միս, խոզի և հավի միս:

_ Մսին ավելացնել բլենդերով մանրացրած կամ քերած, մանր կտրատած սոխը։

_ Կատարյալ հավասարակշռված համի համար միշտ հետևեք այս համամասնությանը. 1 կգ աղացած միս / 40% հաց (200 գ): Հացը թրջել ջրի մեջ, քամել և ավելացնել աղացած մսին, լավ հունցել։

_ Այժմ ավելացնել ցանկացած ձևով կտրատած սխտոր, տարբեր համեմունքներ։ Պարտադիր են՝ համեմի աղացած սերմերն ու մշկընկույզը։

_ Ստացված զանգվածից կոտլետներ կազմել։

_ Եթե ​​դուք ունեք չկպչող թավա, կարող եք պատրաստել հենց այսպես, բայց հին տապակների համար ավելի լավ է նախապես թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ:

_ Տապակել 5-7 րոպե յուրաքանչյուր կողմից թույլ կրակի վրա: Ցանկության դեպքում կարագով, դափնու տերևով շոգեխաշել մոտ 7 րոպե կաթսայի մեջ կամ ջեռոցում։

հյութալի կոտլետներ

Ավելի լավ է ձու չավելացնել աղացած մսին. սպիտակուցը կոշտացնում է մանրաթելերը, ցամաքեցնում հյութերը և ստացվում է ոչ այնքան հաջող ուտեստ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք