Հյութալի շոռակարկանդակներ. Այս բաղադրատոմսով թխվածքը ստացվում է ախորժելի եթերային և անհավանական համեղ

Հյութալի շոռակարկանդակներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մենք ձեզ կներկայացնենք Հյութալի շոռակարկանդակներ պատրաստելու հաջողված բաղադրատոմսերից մեկը։

Կաթնաշոռից պատրաստված ուտեստները և թխվածքները շատ համեղ և օգտակար են ստացվում: Այս համեղ կաթնամթերքն ուղղակի անհրաժեշտություն է հատկապես աճող օրգանիզմների սննդակարգի համար կամ երբ պետք է որոշակի դիետայի հետևել: Բայց խնդիրն այն է, որ շատերը կաթնաշոռ չեն սիրում, նման դեպքերում կարելի է թխվածքներում օգտագործել ու անհրաժեշտ սննդանյութի պահանջը լրացնել:

Հյութալի շոռակարկանդակներ

Հյութալի շոռակարկանդակներ. Բաղադրիչները

_ալյուր — 480 գ

_աղ — մի պտղունց

_փխրեցուցիչ — 10 գ

_կարագ — 180 գ

_ձվի դեղնուց — 2 հատ

_թթվասեր — 200 գ

_կաթնաշոռ — 500 գ

_ձու — 2 հատ

_վանիլային շաքար — 10 գ

_շաքարավազ — 150 գ

_սերուցք — 1 ճաշի գդալ

Հյութալի շոռակարկանդակներ Հյութալի շոռակարկանդակներ

Հյութալի շոռակարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Մաղած ալյուրի մեջ լցնել աղը և փխրեցուցիչը, խառնել սորուն մթերքնները։

_Սառը կարագը կտրատել փոքր խորանարդիկներով, լցնել ալյուրի մեջ, դեղնուցների և թթվասերի հետ միասին։

_Այժմ պետք է ձեռքերով հունցել փափուկ փխրուն խմոր ու հավաքել գնդիկի նման։

_Խմորի կտորը բաժանել երկու միանման մասերի, փաթաթել թաղանթով և 20 րոպեով դնել սառնարանում։

_Կաթնաշոռը միացնել վանիլային և դասական շաքարավազների ու ձվի հետ, հարել սուզվող բլենդերով, մինչև ստացվի համասեռ զանգված։

_Կաթնաշոռային զանգվածին ավելացնել սերուցք, խառնել բաղադրիչները։

_Խմորի կտորը գրտնակել միջին հաստության շերտով, բաժակով այդ խմորից մանր շրջանակներ կտրատել։

_Խմորի կտորները շարել կեքսի թխման տապակների մեջ, որպեսզի ծածկվեն և՛ ներքևը, և՛ կողքերը:

_Կաթնաշոռային զանգվածը լցնել խմորի զամբյուղների մեջ։

_Վերևից ծածկել խոշոր քերիչով մանրացված խմորի երկրորդ կտորի փշուրներով։

_Շոռակարկանդակները պետք է թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե։

_Եփելուց հետո պետք է շոռակարկանդակներին ցանել շաքարի փոշի։

Հյութալի շոռակարկանդակներ

Այս բաղադրատոմսը ավելի բարդ է, քան սովորական շոռակարկանդակները, ուստի խորհուրդ ենք տալիս այն պատրաստել թեյի խնջույքի կամ տոնի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք