Հյութեղ մսով կարկանդակ. Արագ և հագեցնող անուշաբույր ուտեստ

Հյութեղ մսով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հյութեղ մսով կարկանդակը հագեցնող և անչափ համեղ ուտեստ է: Այն Իսկական գտածո է  ցանկացած տանտիրուհու համար:

Ուտեստը բացարձակապես բոլորի ճաշակով կլինի, բոլոր հյուրերը հիացած կլինեն դրանով: Իսկ այն, որ ուտեստն արագ և հեշտ է պատրաստվում, կլինի դրա ընտրության մեծ հաղթաթուղթը:

Հյութեղ մսով կարկանդակ

Հյութեղ մսով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Չոր խմորիչ 10 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ջուր 1,5 բաժակ

_Ցորենի ալյուր 4 բաժակ

Լցոնի համար

_Տավարի աղացած միս 800 գր

_Սոխ 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Կանաչ պղպեղ 3 հատ

_Լոլիկ 3 հատ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Անանուխ՝ ըստ ցանկության

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Ուրց՝ ըստ ցանկության

_Տաք ջուր 300 մլ

Աղացած մսով ջեռեփուկ

Հյութեղ մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Խմորի համար խորը ամանի մեջ լցնել շաքարավազը, չոր խմորիչը, աղը, ջուրը, խառնել։

_Այնուհետև ավելացնել ալյուրը և զանգվածը ձեռքերով հունցել։

_Թողնել թաղանթով ու սրբիչով ծածկված մնա տաք տեղում, կես ժամ։

_Թեթևակի յուղած թավայի մեջ լցնել աղացած միսը, տապակել 5 րոպե։

_Ապա ավելացնել մանր կտրատած սոխը, մանր կտրատած սխտորը, լցնել մնացած բուսայուղը և խառնել։

_Տապակել 5 րոպե, ավելացնել մանր կտրատած կանաչ պղպեղն ու լոլիկը, տոմատի մածուկը, ավելացնել համեմունքները, աղը, պղպեղը, անանուխը, սև պղպեղը և ուրցը։

_Ամեն ինչ մանրակրկիտ խառնել և կափարիչով ծածկված եփել 10 րոպե:

_Դրանից հետո ավելացնել տաք ջուր և եփել ևս 2 րոպե, դրանից հետո անջատել կրակը։

_Խմորը հանել և բաժանել 12 հավասար մասերի։

_Յուրաքանչյուր կտորը գրտնակել բարակ շրջանաձև:

_Դնել չոր թավայի մեջ, երկու կողմից թեթև տապակել։

_Թխելու համար նախատեսված տապակի մեջ դնել տապակած խմորը, այնուհետև քսել միջուկը, ցանել կտրատած կանաչիները և քերած պանիրը, վրան ծածկել մյուս խմորաբլիթով և նորից միջուկի շերտ: Այսպիսով, շարունակել մինչև բոլոր շերտերն օգտագործվեն:

_Վերջին շերտին ցանել կանաչիներ, պանիր և պիցցայի նման կտրատել:

_Թխել 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Աղացած մսով ջեռեփուկ

Հյութեղ մսով կարկանդակը պատրաստ է։

Շատ հարուստ համ, իսկ թե ինչ բուրմունք է՝ բառերով չեմ կարող փոխանցել, անպայման պետք է փորձել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անչափ համեղ մսով պիրոգ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք