Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով. Հագեցնող ու տաքացնող կերակուր

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօրվա Հնդկահավով բիգոսի բաղադրատոմսը շատ պարզ է, առանց ավելորդ ձևականության: Ավանդական լեհական յաս ուտեստը ձեզ նույնպես դուր կգա, այն շատ հաճելի բույր ունի և արագ է հագեցնում: Փորձենք պատրաստել:

Բիգոսը պատրաստում են թթու կաղամբից` յուղոտ միս և ապուխտներով: Առաջարկում ենք կերակրատեսակը թեթևացնել վերցնելով  դիետիկ հնդկահավի միս, որպեսզի չանհանգստանամ գիրանալու համար: Ուտեստի համը կարելի է հարստացնել շամպինիոնով և կանաչ լոբով, իսկ բույրը՝ անուշահոտ սալորաչրով:

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հնդկահավի (կամ հավի) կրծքամիս 500 գ

_Սոխ 1 հատ

_Շամպինիոն 500 գ

_Կաղամբի թթու 500 գ

_Կանաչ լոբի 400 գ

_Սալորաչիր 200 գ

_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

_Համեմունք հավի համար 1 ճաշի գդալ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով. Պատրաստման եղանակը

_Կտրատել հնդկահավի միսը, լցնել տաք բուսական յուղով թավայի մեջ և տապակել մինչև կարմրի:

_Տեղափոխել չուգունե կաթսայի մեջ, լցնել մի քիչ ջուր և եփել 20 րոպե ցածր կրակի վրա:

_Թավայի մեջ, որտեղ միսն եք տապակել, լցնել մանր կտրատած սոխ: Երբ սոխը կիսաթափանցիկ դառնա, ավելացնել շերտերով կտրատած սունկը:

_Տապակել, ապա սունկը և սոխը լցնել չուգունե կաթսայի մսի վրա: Նույն տապակի մեջ լցնել հյութը քամած կաղամբը:

_Շոգեխաշել 5-7 րոպե միջին կրակի վրա, ապա ավելացնել չուգունի կաթսայի մեջ:

_Կաթսայի բաղադրիչներին ավելացնել սառեցված կանաչ լոբին և լվացած սալորաչիրը:

_Եռալուց հետո 40 րոպե եփել ամենացածր կրակի վրա: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացնել տոմատի մածուկը, ըստ ճաշակի աղը և համեմունքները:

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Հնդկահավով բիգոս թթու կաղամբով և սալորաչրով

Ստացվում է բավական թեթև է, բայց միևնույն ժամանակ հարուստ տաք երկրորդ ուտեստ, այն կատարյալ է ընտանեկան տոնակատարությունների և կիրակնօրյա ճաշի համար:

Հնդկահավով բիգոսը թթու կաղամբով և սալորաչրով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ տոլմա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք