Հնդկաձավարով ապուր. Հագեցնող և համեղ ուտեստը հաճելի ճաշի գրավական կլինի

Հնդկաձավարով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սնկով և Հնդկաձավարով ապուր պատրաստելու համար մեզ պետք է այս դասական մթերքների համադրության ներդաշնակությունը:

Ստացվում է շատ հաճելի և շատ պարզ ապուր, որի լրացուցիչ համի և հետաքրքիր հյուսվածքի համար որոշեցինք ապուրի մեջ ավելացնել նաև ընկույզ:

Եթե ​​ցանկանում եք ապուրն էլ ավելի հագեցնող դարձնել, ավելացրեք խորանարդներով կտրատած կարտոֆիլ։ Պարզապես նկատի ունեցեք, որ այն պետք է լցնել ոչ ուշ, քան ճաշը պատրաստ լինելուց 15 րոպե առաջ։

Հնդկաձավարով ապուր

Հնդկաձավարով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանջարեղենի արգանակ 2 լ

_Հնդկաձավար 200 գր

_Շամպինիոն 700 գր

_Ընկույզ 1/2 բաժակ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Մաղադանոս 5 ճյուղ

_Ձիթայուղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Հնդկաձավարով ապուր

Հնդկաձավարով ապուր

Հնդկաձավարով ապուր. Պատրաստման եղանակը

_Ապուրի համար նախատեսված հնդկաձավարը լցնել սառը ջրի մեջ և թողնել 1 ժամ։

_Մաքրել և մանր կտրատել սոխն ու սխտորը, կտրել սունկը փոքր շերտերով:

_Տաքացնել ձեթը մեծ կաթսայում՝ միջին ջերմության վրա և տապակել սոխն ու սխտորը:

_Ավելացնել սունկը և տապակել մոտ 15 րոպե, մինչև հեղուկի մեծ մասը գոլորշիանա:

_Սնկին պղպեղ անել, լցնել արգանակը, հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե։

_Հնդկաձավարը լցնել մաղի վրա և ավելացնել եռացող արգանակի մեջ, եփել մոտ15 րոպե։

_Հաճախակի խառնելով 3 րոպե տապակել ընկույզը չոր տապակի մեջ, մանր կտրատել։

_Հնդկաձավարով և սնկով ապուրը լցնել ամանների մեջ, ցանել ընկույզ և մանր կտրատած մաղադանոս։

Հնդկաձավարով ապուր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 Ապուր

Խնդրում ենք Գնահատեք