Ձկան կոտլետներ. Խրթխրթան կեղև և կարագ՝ ներսում

Ձկան  կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ձկան կոտլետներ. Խրթխրթան կեղև և կարագ՝ ներսում, կիևյան հայտնի ուտեստի յուրահատուկ տարբերակ

Քիչ մարդիկ են սիրում ձկան կոտլետներ, բայց այս բաղադրատոմսի շնորհիվ կարող եք պատրաստել այնպիսի նախուտեստ, որը միշտ կպահանջեն՝ նույնիսկ տոնական սեղանի շուրջ:

Ձկան  կոտլետներ

Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձուկ 3 հատ

_Բոքոն 1 հատ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Կարագ 150 գ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Ձկան համեմունք՝ ըստ ճաշակի

_Սոխ 2 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Կաթ 50 մլ

_Ձու 2 հատ

Ձկան  կոտլետներ

Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Սամիթը մանր կտրատել և փափկած կարագի հետ խառնել՝ մինչև հարթվի, մի փոքր աղ անել:

_Ստացված զանգվածը փաթեթավորել փայլաթիթեղով կամ տարայի մեջ և թողնել սառնարանում 1 ժամով:

_Կտրել փափկամիսը, սոխի և սխտորի հետ միասին աղալ:

_Կտրել բոքոնը կտորներով և թրջել կաթով, քամել և մանրացնել մսաղացով կամ բլենդերով:

_Աղացած միսը խառնել բոքոնի միջուկի, աղի, սպիտակ պղպեղի, ձվի և համեմունքների հետ:

_Զանգվածը պետք է շատ լավ պահի իր ձևը:

_Սառնարանից հանել կարագը և կտրատել խորանարդներով, մի կտոր դնել զանգվածից պատրաստված բլիթի ներսում:

_Այսպես ձևավորել կոտլետներ և թաթախել հարած ձվի, ապա հացի փշրանքների մեջ:

_Տապակել բուսական յուղի մեջ երկու կողմից՝ մինչև կարմրի:

Ձկան  կոտլետներ

Կոտլետները ստացվում են այնքան վառ համով և անուշաբույր, որ ձկան համի հետ միասին ստեղծում է հիանալի զուգորդում:

Նախուտեստը փափուկ է, հիանալի համակցվում է տարբեր կողմնակի ուտեստների և աղցանների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք