Ձուկը աղի մեջ. Համեղ ու քնքուշ ձկնամսի թխման եղանակ

Ձուկը աղի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձուկը աղի մեջ. Համեղ ու քնքուշ ձկնամսի թխման եղանակ

Ձուկ պատրաստելու այս զարմանալի բաղադրատոմսը մեզ է հասել Իտալիայից: Նման եղանակով տանը հեշտությամբ կարող եք թխել ձկներրը: Մի վախեցեք աղի մեծ քանակությունից: Ուտեստի համը սրանից միայն կբարելավվի:

Ցանկացած ձուկ կարելի է պատրաստել այս բաղադրատոմսով, նույնիսկ շատ փշոտները: Խոշոր աղը նույնպես շատ հարմար է:

Եփման յուրահատուկ տեխնոլոգիան թույլ է տալիս ընդհանրապես չմաքրել ձկների մաշկը պատրաստելուց առաջ: Ավելին, պատրաստի միսը հեշտությամբ բաժանվում է ոսկորներից, ունի հարուստ համ և բույր, ստացվում է աներևակայելի քնքուշ ձկնամիս: Հարմար ու հաճելի մատուցումը դուր կգա ձեր հյուրերին:

Ձուկը աղի մեջ

Ձուկը աղի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձուկ 1,5 կգ
  • Աղ 2 կգ
  • Ձվի սպիտակուց 3 հատ
  • Կիտրոն 1 հատ
  • Ջուր 50 մլ
  • Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
  • Խնկունի 1 պտղունց
  • Ուրց 1 պտղունց
  • Դափնու տերև 1 հատ

Ձուկը աղի մեջ

Ձուկը աղի մեջ. Պատրաստման եղանակը

  1. Նախապատրաստել ձուկը. Դրսից մաքրելու կարիք չկա, բայց փորոտիքն ու մաղձը պետք է հեռացնել: Լվանալ և չորացնել թղթե սրբիչով:
  2. Ջեռոցը տաքացնել 220 աստիճանով:
  3. Մի ամանի մեջ աղը խառնել սպիտակուցների հետ, տաք ջուր լցնել, ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան ձկան չափով աղ լցնել:
  4. Քսել ձկան վրա ձիթապտղի յուղ և դնել աղի «բարձի» վրա: Ձկների մեջ դնել խնկունի, ուրց, դափնու տերև և կիտրոնի կտորներ, մնացած աղով ծածկել ձկները և թխել 25 րոպե:
  5. Դրանից հետո հանել ձուկը, թող սառչի մոտ 7 րոպե և զգուշորեն կոտրել աղի կեղևը: Միսը հեշտությամբ է բաժանվում ոսկորներից:

Ձուկը աղի մեջ

Սա զբաղված մարդկանց և նրանց համար է, ովքեր երկար ժամանակ չեն չեն կարող տրամադրել խոհանոցում ձուկ պատրաստելու խառնաշփոթի համար և ձգտում են անել պարզ, տնտեսող և յուրօրինակ ձևով:

Աղի մեջ դուք կարող եք թխել ոչ միայն ձուկ, այլ նույնիսկ ճակնդեղ ու հավ: Եթե ​​ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, պատմեք ձեր ընկերներին դրա մասին:

Ձուկը աղի մեջ պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ձուկը աղի մուշտակով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք