Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Մոցարելլայով հյութեղ ու հագեցնող նախաճաշ

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք Բուրավետ ձվածեղ Մարգարիտա տոմատի սոուսով և մոցարելլայով, այն անկասկած, կդառնա ձեր սիրելին: Այն կատարյալ է նախաճաշի համար: Մնում է միայն թունդ սուրճ եփել, ջեռոցից հանել անուշահոտ ձվածեղը՝ և ապահովված է ողջ օրվա եռանդի և էներգիայի լիցքավորումը։

Այս ուտեստը կատարյալ դարձնելու համար լավագույնն է օգտագործել լավ թուջե թավա, քանի որ, ձվածեղը պետք է եփվի ջեռոցում։

Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է տոմատի սոուս։ Դուք կարող եք գնել այն պատրաստի կամ պատրաստել ձեր սեփականը: Պետք է ընտրել միայն հասած լոլիկ և վերցնել ձեր սիրած համեմունքները։ Վերջում մնում է ավելացնել մի քանի ճաշի գդալ ձիթապտղի յուղ, և նախաճաշը պատրաստ է:

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Բաղադրիչներ

_Ձու 8 հատ

_Լոլիկ 150 գ

_Աղ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

_Սուսամբար (օրեգանո) 2 պտղունց

_Կարագ 30 գ

_Մոցարելլա 100 գ

_Ձիթապտղի յուղ 4 ճաշի գդալ

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարել մի պտղունց աղով և աղացած սև պղպեղով։

_Լոլիկը քերել կամ անցկացնել մսաղացի միջով։

_Ավելացնել աղ, սուսամբար և սև պղպեղ։

_Լցնել ձիթապտղի յուղը և մանրակրկիտ խառնել։

_Վերցրեք թավա կամ հատուկ տարա, որը հարմար է ջեռոցի համար։

_Տաքացնել այն կարագով։ Լցնել ձվի խառնուրդը։

_Եփել մարմանդ կրակի վրա՝ կափարիչով ծածկված, մինչև ձվածեղի վերին մասը կայունանա։

_Պատրաստի ձվածեղին քսել տոմատի սոուս։

_Մոցարելլան քերել, շաղ տալ սոուսի վրա և 8-10 րոպեով դնել 220 աստիճան տաքացրած ջեռոց։

Բուրավետ ձվածեղ Մարգարիտա

Պատրաստի ձվածեղի վրա կարող եք շաղ տալ մանր կտրատած կանաչիներ կամ պարզապես զարդարել ռեհանի տերևով։ Այսպիսի ախորժելի նախաճաշը կանհետանա սեղանից մի ակնթարթում, և ձեր ընտանիքի բոլոր անդամները կմնան կուշտ և գոհ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք