Ղանձիլի մարինադ. Վայրի սխտորի թթուն մեր ամենասիրելին է դրա հայտնվելը սեղանին կարող է տրամադրություն բարձրացնել

Ղանձիլի մարինադ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ղանձիլի մարինադ կարող ենք պատրաստել, նույնիսկ, եթե քաղաքում ենք  ապրում: Մարտի կեսերից բոլոր ֆերմերային շուկաներում վաճառվում են զմրուխտե սխտորի հարուստ բույրով փնջեր։

Վաղ գարնանը բնությունը տալիս է առաջին վայրի կանաչիները՝ վայրի սխտորը (ղանձիլ): Դ

Հուշում. օգտագործեք սովորական սեղանի քացախ: Եթե ​​նախընտրում եք ավելի նուրբ համ, փոխարինեք նույն քանակությամբ խնձորի քացախով:

Ղանձիլի մարինադ
Ղանձիլի մարինադ. Բաղադրիչներ

_Ղանձիլ 600–800 գ

_Ջուր 1 լ

_Քացախ 5 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Բուրավետ պղպեղ 6–8 հատ

_Մեխակ 4 հատ

Ղանձիլի մարինադ
Ղանձիլի մարինադ. Պատրաստման եղանակը

_Տեսակավորել կանաչիները, մանրակրկիտ լվանալ: Կտրեք անօգտագործելի ծայրերը՝ 1-1,5 սմ:

_Որպեսզի վայրի սխտորը պահպանի իր վառ գույնը, այն 30 վայրկյան թաթախեք եռման ջրի մեջ, ապա հանեք աքցանով և անմիջապես ընկղմեք սառցաջրի մեջ։

_Պաղեցրած վայրի սխտորը շարել ստերիլիզացված բանկաների մեջ։

_Փոքր կաթսայի մեջ եռացնել մարինադի համար անհրաժեշտ ջուրը։ Ավելացնել համեմունքներ, աղ և շաքար: Խառնել այնքան, մինչև բյուրեղներ չմնան։

_Հեռացնել մարինադը կրակից, լցնել քացախը։

_Վայրի սխտորով բանկաների մեջ լցնել ստացված տաք մարինադը։

_Բանկաները փակել, շուռ տալ, փաթաթել և թողնել, որ ամբողջովին սառչի։

Ղանձիլի մարինադ
Օգտագործեք այս պահածոն որպես անկախ խորտիկ կամ օրինակ աղցան պատրաստելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլիի թթու

Խնդրում ենք Գնահատեք