Համեղ ճակնդեղով աղցան. Եկեք պատրաստենք այս գեղեցիկ ու վիտամիններով հարուստ ուտեստը տոնական սեղանի համար

ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հաճախ պատրաստեք ճակնդեղով աղցան, որ այս համեղ ու առողջարար բանջարեղենը ներառեք սննդակարգում:

Բաղադրատոմսերի գրքերում այս բանջարեղենը համակցվում է ամենամեծ քանակությամբ մթերքների հետ: Հիմնական բանն այն է, որ կարողանաք դրանք ճիշտ համադրել, այդ դեպքում ճակնդեղն անսովոր բուրմունք ու համ կտա։

Տեսնենք, թե ինչպես կարելի է ճակնդեղը ավելի ներդաշնակ դարձնել ճաշի կամ ընթրիքի ժամանակ:

ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Բաղադրիչները

_ հավի կրծքամիս — 300 գ

_ մայոնեզ — 130 գ

_ հավի ձու — 5 հատ

_ ճակնդեղ — 4 հատ

_ պանիր — 150 գ

_ թթու վարունգ — 3 հատ

_ աղ — ըստ ճաշակի

 

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_ Հավի կրծքամիսը պետք է եփել աղ արած ջրի մեջ մինչև փափկի՝ մոտ 50-60 րոպե։

_ Պինդ խաշել ձվերը՝ 8-10 րոպե։

_ Ճակնդեղը պետք է թխել կամ եփել մինչև փափկի, ապա մաքրել կեղևը։

_ Եփած հավի միսը սառելուց հետո ձեռքերով քրքրել մանրաթելերի։ Ձվերը մաքրել կեղևից և կտրատել փոքր խորանարդիկներով մեջ:

_ Երկու բաղադրիչները խառնել ընդհանուր ամանի մեջ։

_ Պանիրը կտրատել բարակ ձողիկներով: Նույն կերպ մանր կտրատել թթու վարունգը և խաշած ճակնդեղը:

_ Ընդհանուր տարայի մեջ ավելացնել մանրացված բանջարեղենն ու պանիրը:

_ Աղցանին մայոնեզ, աղ և պղպեղ ավելացնել՝ ըստ ճաշակի: Մնում է միայն մանրակրկիտ խառնել բոլոր մթերքները: Այդպես մայոնեզը պետք է մանուշակագույն դառնա:

ճակնդեղով աղցան

Բազուկի աղցանը կարելի է պատրաստ համարել։ Առողջ և հագեցնող տարբերակ ողջ ընտանիքի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով յուրահատուկ վինեգրետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք