Ճակնդեղով աղցան. Առողջ և համեղ, ընդամենը 3 սովորական բաղադրիչ

Ճակնդեղով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ճակնդեղով աղցանները շատ առողջ և օրիգինալ են, այս բանջարեղենը կարող է համակցվել ամենա ոչ ստանդարտ մթերքների հետ:

Այս բաղադրատոմսում ընդամենը երեք մթերք կա, բայց շատ հարուստ համ է ստացվում:

Ճակնդեղով աղցան

Ճակնդեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Թթու վարունգ 3 հատ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Մայոնեզ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ճակնդեղով նոր աղցան

Ճակնդեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Ճակնդեղը եփել և քերել խոշոր քերիչով:

_Կտրել սոխը խորանարդներով և տապակել բուսական յուղի մեջ:

_Երբ սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել մի պտղունց շաքար և ստանալ համեղ, կարամելացված երանգ:

_Սխտորը մանր քերիչով քերել:

_Վարունգը կարելի է քերել խոշոր քերիչով կամ պարզապես մանր կտրատել, քամել ավելորդ հեղուկը:

_Խառնել բոլոր մթերքները, համեմել մայոնեզով, ցանել կանաչիները, խառնել և մատուցել:

Ճակնդեղով աղցան

Աղցանը պարզ է, թեթև, բուրավետ, իդեալական կլինի մսով նախուտեստների և կողմնակի ուտեստների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով յուրահատուկ Վինեգրետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք