Ճակնդեղով թարմ աղցան. Այս համեղությունը կարող եք անվերջ վայելել

Ճակնդեղով թարմ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ճակնդեղով թարմ աղցան. Այս համեղությունը կարող եք անվերջ վայելել

Ճակնդեղով այս աղցանը մատուցվում էր արքայական ազնվականությանը դեռ 18-րդ դարում: Եվ սա պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Հին խոհարարական գիրքը, որից վերցված է բաղադրատոմսը, նույնիսկ պատմում է, թե ինչպես էր ընդունված մատուցել այս աղցանը, ինչ ամանների մեջ և այլն:

Բայց մենք ձեզ կներկայացնենք բնօրինակ բաղադրատոմսը, և ամենազարմանալին այն է, որ յուրաքանչյուր մարդ այսօր կարող է իրեն թույլ տալ նման աղցան: Իսկ դրա օգուտների մասին չարժե խոսել, քանի որ թագավորները պատահական ոչինչ չէին ուտի 🙂 Սա իրոք անչափ համեղ է, փորձեք:

Ճակնդեղով թարմ աղցան

Ճակնդեղով թարմ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ճակնդեղ 1 կգ
  • սոխ 2 հատ
  • ընկույզ 200 գր
  • սալորաչիր 300 գր
  • արևածաղկի ձեթ 100 մլ
  • աղացած համեմի սերմ 1 ճաշի գդալ
  • մեղր 1,5-2 ճաշի գդալ

Ճակնդեղով թարմ աղցան

Ճակնդեղով թարմ աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ճակնդեղի վրա լցնել եռացող ջուր, եփել մինչև պատրաստ լինի՝ փափկի:
  2. Դրանից հետո մաքրել կեղևը և կտրել փոքր կտորներով:
  3. Սալորաչիրը շոգեխաշել եռացող ջրով, իսկ հետո մանր կտրատել:
  4. Սոխը մանր կտրատել և տապակել արևածաղկի ձեթով մինչև ոսկե դարչնագույնը:
  5. Մանրացնել ընկույզների միջուկները և խառնել սոխի, կտրատած սալորաչրի, մեղրի և ճակնդեղի հետ միասին:
  6. Մատուցելիս վերջին շտրիխն է՝ ավելացնել համեմի աղացած սերմեր:

Ճակնդեղով թարմ աղցան

Ստացվում է նուրբ ու համեղ աղցան: Պահպանեք բաղադրատոմսը և պատրաստեք համարձակորեն:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Նոր համով վինեգրետ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք