Ճակնդեղով հումուս. Արագ պատրաստվող յուրահատուկ խորտիկն արագ նախուտեստի հրաշալի տարբերակ է

Ճակնդեղով հումուս ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ճակնդեղով հումուս. Այս խորտիկը շատ հարմար տարբերակ է, մատչելի է, պատրաստվում է մթերքների նվազագույն քանակից: Ճակնդեղով ու քնջութով մածուկն ունի թարմ համ:

Բազուկի հումուսը համեղ է ոչ միայն որպես հաց թաթախելու սոուս, այլ նաև որպես սենդվիչների հարմար քսուք:

Ճակնդեղով հումուս

Ճակնդեղով հումուս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ճակնդեղ 2 հատ

_Թահին(քնջութի մածուկ) 2 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 5 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Չաման 0.5 թեյի գդալ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Քացախ 2 ճաշի գդալ

Ճակնդեղով հումուս

Ճակնդեղով հումուս. Պատրաստման եղանակը

_Եփել ճակնդեղը 30 րոպե, մինչև պատրաստ լինի: Ցանկալի է ջրի մեջ լցնել 2 ճաշի գդալ քացախ, սա կօգնի պայծառ պահել ճակնդեղի գույնը:

_Սառեցնել բանջարեղենը, կեղևը հեռացնել, կտրել խորանարդներով և լցնել բլենդերի ամանի մեջ:

_Ավելացնել թահին, կիտրոնի հյութ, սխտոր, աղ, չաման և ձիթապտղի յուղ: Խառնել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ, մինչև որ հարթ դառնա:

_Ի դեպ, ճակնդեղը պարտադիր չէ խաշել: Այն կարելի է թխել ջեռոցում, այդպես նույնիսկ ավելի օգտակար կլինի:

Ճակնդեղով հումուս

Տնային հումուսը մատուցեք թխած դդմիկի կտորներով, վարունգով, լավաշով կամ բլիթներով: Ճակնդեղով նախուտեստը պահվում է սառնարանում մոտ մեկ շաբաթ:

Հումուսն իդեալական է աշխատանքային օրվա ճաշի կամ սենդվիչների համար:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հումուս և թահին

Խնդրում ենք Գնահատեք