Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ. Այս համեղ աղցանը ձմռանը ձեզ կփրկի

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ Պահածոներ

Բաղադրատոմս ԽՍՀՄ-ից՝ Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ, որը տարբեր առիթներով կօգտագործեք:

Սա ունիվերսալ պատրաստուկ է, որը կարող է լինել առանձին աղցան կամ մեկ այլ աղցանի բաղադրիչ, հավելում բորշչին, շոգեխաշած բանջարեղենին։ Շատ հաջող բաղադրատոմս է, որը պատրաստել և փորձել եմ հաճախ: Դուք չեք զղջա ծախսած ջանքերի համար։

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ ճակնդեղ 4 կգ

_ լոլիկ 1,5 կգ

_ սոխ, 1 կգ;

_ գազար 500 գ

_ քաղցր պղպեղ 500 գ

_ սխտոր 200 գ

_ կծու պղպեղ 1 հատ կամ ըստ ճաշակի

_ զտված բուսական յուղ 500 մլ

_ քացախ 9% 200 գ

_ շաքարավազ 180 գ

_ աղ 50 գ

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ. Պատրաստման եղանակը

_Այս ծավալի մթերքներից ստացվում է 13 հատ 500 գրամանոց և ևս մեկ փոքրիկ բանկա փորձելու համար։

_Քերել ճակնդեղը և գազարը խոշոր քերիչով։

_Լոլիկը մսաղացով աղալ խյուսի նման։

_Սոխը և քաղցր պղպեղը կտրատել խորանարդներով:

_Կծու պղպեղն ու սխտորը մանր կտրատել։

_Բուսական յուղը լցնել մեծ կաթսայի մեջ, տաքացնել և լցնել սոխը, տապակել մինչև թափանցիկ դառնա, մոտ 15 րոպե։

_Ավելացնել գազարը, եփել 15 րոպե։ Չմոռանաք պարբերաբար խառնել զանգվածը։

_Ավելացնել քաղցր պղպեղը, եփել 5 րոպե:

_Այժմ լցնել ճակնդեղն ու լոլիկի խյուսը, աղ ու շաքարավազը և մի քիչ քացախ, որպեսզի ճակնդեղը չկորցնի իր հարուստ և գեղեցիկ գույնը։

_Խառնել և եփել 40 րոպե ցածր ջերմության վրա:

_Լցնել մնացած քացախը և ավելացնել սխտորը, խառնել և եփել 5 րոպե։

_Աղցանը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով և թողնել, որ սառչի:

Ճակնդեղով ունիվերսալ պատրաստուկ

Պահել զով տեղում։

Եզակի և ունիվերսալ պահածո, որը ձեզ անպայման դուր կգա և կօգտագործեք տարբեր ձևերով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ճակնդեղով աղցան

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք